Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզում աշխատանքային այցերը շարունակվում են

18.07.2023

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակում կարիքներրի գնահատման գործընթացը ընթանում է ՀՀ Արագածոտնի մարզում: Գործընթացի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրել է մարզում նախատեսվող ծրագրերը, որոնք կիրականացվեն Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում, մասնավորապես անդրադառնալով մարզում առկա հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրմանը: Ա. Գրիգորյանը հավաստիացրել է, որ առավելագույնս կաջակցի ծրագրերին և պատրաստ է հնարավոր ամեն ջանք ներդնել  դրանց իրականացման համար:Նա նշել է, որ նպատակային և համագործակցված աշխատանքի դեպքում արդյունքը առաջիկայում տեսանելի կլինի: Անդրադառնալով լաբորատորիաների ստեղծման ընթացքում հնարավոր խնդիրներին՝ մարզպետի խորհրդականը դրանց լուծման հարցում կարևորել է մարզպետարան –Կրթական ծրագրերի կենտրոն կապն առավել սերտ ու արդյունավետ դարձնելու անհարժեշտությունը, որպեսզի ծրագրերի իրականացման ընթացքն առավել արագ, հարթ և արդյունավետ լինի: Հանդիպան ավարտից հետո ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչները Ա. Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնարկել են աշխատանքային այցերը ՀՀ Արագածոտի մարզի կրթական հաստատություններում: 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...