Նորություններ

ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ

21.04.2026

Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել դպրոցների տնօրենների, ուսուցիչների հետ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին:
Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրի ղեկավար Արմինե Խաչատրյանը, 1.1 ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և 1.5 ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր-Մելիք-Բախշյանը։ Համաշխարհային բանկի պատվիրակությունն աշխատանքային այցը մեկնարկել է ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի միջնակարգ դպրոցից, որտեղ ՀԲ պատվիրակության անդամները շրջեցին դասասենյակներով: Ծրագրի արդյունքում դպրոցում հիմնվել է 4 բնագիտական լաբորատորիա «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից։ Հյուրերը տպավորված էին վերջնական արդյունքներով և ստեղծված պայմաններով։ Շիզուկա Կունիմոտոն բարձր է գնահատել ԲՏՃՄ ոլորտի հետ կապված կրթական բարեփոխումները. «Հայաստանի ջանքերը կրթական բարեփոխումների ոլորտում շատ արժեքավոր են և տվել են տպավորիչ արդյունքներ», նշել է ՀԲ Թիմի համաղեկավարը: Պատվիրակությունը եղավ նաև Արագածոտն մարզի Օհանավանի միջնակարգ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև Վաղարշապատի էիվ 12 հիմական դպրոցում : Հյուրերը շրջել են դպրոցներում, ծանոթացել են իրականացված աշխատանքներին և ուսուցման գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: ՀԲ ներկայացուցիչը նաև զրուցել է սովորողների և ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը: Ուսուցիչները նշել են, որ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը էապես կխթանի բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցումը և հնարավորություն կտա որոշել սովորողի կարողունակությունների աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների և չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների:
ՀԲ թիմը բարձր է գնահատել Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ջանքերը կրթական ոլորտի բարեփոխումների համատեքստում՝ ընդգծելով, որ արդյունքները բավականին տպավորիչ են:

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...