Նորություններ
Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում
22.05.2026
Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրել են, որ ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Այցին մասնակցել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատու Աննա Կարապետյանը: Բնապահպան խորհրդատուն դիտարկել է դպրոցի հիմնանորոգման ընթացքում անվտանգության, բնապահպանական և սոցիալական կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի համար և կլիմայի փոփոխության տեսանկյունից անվնաս նյութերի և տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը:Նշենք, որ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները ամփափվելու են սույն թվականի հունիսի 30-ին: