Նորություններ
Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ
22.04.2026
Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում»վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳի- բնապահպան խորհրդատու Ա. Կարապետյանի, ԿԾԿ ԾԻԳ-ի 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար Ռ. Արզումանյանի և 1.2 ենթաբաղադրիչի համակարգող Մ. Սարիբեկյանի ուղեկցությամբ ապրիլի 20-ին Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն աշխատանքային այցը մեկնարկեցին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցից, որտեղ քննարկվեցին շենքի սեյսմակայուն ամրացման և ընդհանուր հիմնանորոգման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Հաջորդ կանգառը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցն էր, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել էին 2025-ի դեկտեմբերին :Դպրոցը նախատեսված է 462 աշակերտի համար:
Ապրիլի 21-ին ՀԲ ներկայացուցիչները եղան Աշտարակում , իսկ ապրիլի 22-ին շրջայց իրականացրեցին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցում։ Այցելությունների ընթացքում ՀԲ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են շինարարական աշխատանքների որակը։ Նրանք շրջել են շինհրապարակներով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ շենքերի ամրացման աշխատանքներն ավարտված են։ Ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Թվով երեք ավագ դպրոցներում էլ շինարարական աշխատանքներն ամփոփման փուլում են: Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն հիմնանորոգվող դպրոցներ այցերն ամփոփել է Կրթական ծրագրերի կենտրոնում՝ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցների հետ համատեղ քննարկմամբ :