Նորություններ

Իրականացվել են ստուգայցեր հիմնանորոգվող ավագ դպրոցներում

27.05.2024

‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը ›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ՀՀ մարզերում հիմնանորոգվող թվով երեք ավագ դպրոցներում իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից: 2024թ.-ի մայիսին Ա. Կարապետյանը իրականացրել է ընտրանքային տեղային մոնիթորինգներ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, ինչպես նաև եղել է մայրաքաղաքի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում, որտեղ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները: Ընտրանքային այցելությունների ժամանակ բնապահպան խորհրդատուն դիտարկել է դպրոցների հիմնանորոգման ընթացքում անվտանգության, բնապահպանական և սոցիալական կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի համար և կլիմայի փոփոխության տեսանկյունից անվնաս նյութերի և տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը: Աշխատանքային այցերի շրջանակում Ա. Կարապետյանը արձանագրել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակները ցանկապատված են, նախազգուշացնող նշանները տեղադրված են :Իրականացվող աշխատանքները չեն խանգարում հետիոտնի և մեքենաների տեղաշարժին, շինարարական մեքենաները և սարքավորումները ստանդարտ տեխնիկական վիճակում են, ավելցուկային ծուխը և աղմուկը, վառելիքի և քսայուղերի արտահոսքը բացակայում է: Շինարարական նյութերը և թափոնները տեղափոխվում են ծածկ ունեցող մեքենաներով: Բնապահպան խորհրդատուն հավաստիացրեց, որ բոլոր շինարարական հրապարակները ապահովված են ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, կահավորված են առաջին բժշկական օգնության և հակահրդեհային միջոցներով: Դիտարկված գրեթե բոլոր դպրոցներում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի աշխատանքներն ուղղված են ընտրված ավագ դպրոցների հիմնանորոգմանը, համապատասխան ուսումնական և ուսուցողական սարքավորումների տրամադրմանը:

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...