Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով

22.05.2024

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Մայիսի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Կոտայքի և Լոռու մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ենթաբաղադրիչի համակարգողներ Լիաննա Շառոյանը և Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեցին ծրագրի նպատակն ու խնդիրները, անդրադարձան գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Լոռու մարզի Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 և Կոտայքի մարզի Աբովյանի Ս. Անտոնյանի անվան թիվ 8 հիմնական դպրոցների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման ուղղված որոշակի առաջարկներ:  

Նորություններ

08.10.2024 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է մայրաքաղաքային և մարզային այցերը Հոկտեմբերի 3-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը ամփոփիչ հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի սոցիալական ծրագրերի ավագ պատասխանատու՝ Սոնյա Մսրյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»... 04.10.2024 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան Հոկտեմբերի 1-3-ը Հայաստանում էր Համաշխարհային բանկի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոյի գլխավորած պատվիրակությունը: Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները հոկտեմբերի 1-ին այցելել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծվող ՇՏՄ (BIM. Building Information Modeling) լաբորատորիա, ծանոթացել ‹‹Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական... 03.10.2024 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի» ստեղծման ընթացքը՝ ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Հոկտեմբերի 1-3-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոյի գլխավորած պատվիրակությունը: Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի» տարածքում:...