Նորություններ

Մեկնարկել է նախակրթարանների հիմնման գործընթացը ՀՀ մարզերում

17.04.2024

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում » վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ապրիլի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Արագածոտնի, ՀՀ Տավուշի, ՀՀ Վայոց ձորի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ենթաբաղադրիչի համակարգողներ Լիաննա Շառոյանը և Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեցին ծրագրի նպատակն ու խնդիրները, անդրադարձան գնումների ընթացակարգերին, մասնավորապես` գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի Հ.Ոսկանյանի անվ.թիվ 2 հիմնական դպրոցի, ՀՀ Տավուշի, մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման ուղղված որոշակի առաջարկներ:  

Նորություններ

14.07.2024 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի այցը Արարատի մարզ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, մարզպետարանի և պատասխանատու շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:Այցի համատեքստում... 11.07.2024 Տեղեկատվություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով դրամաշնորհառու բուհերի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի վերաբերյալ 22.05.2023թ. կնքված դրամաշնորհային պայմանագրերով դրամաշնորհառու երկու և 14.06.2023թ. կնքված դրամաշնորհային պայմանագրերով դրամաշնորհառու երեք բուհերը մեկնարկել են նորարարական ծրագրերի իրականացումը, մասնավորապես, ներքոնշյալ բուհերը, ըստ նախատեսվածի, իրականացրել են ապրանքների և ծառայությունների ձեռքբերման աշխատանքներ, որոնց արդյունքում շնորհված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Ղեկավար ձեռնարկի պահանջների, հրապարակվել է համապատասխան... 03.07.2024 Արմավիրի մարզում մեկնարկել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումները Արմավիրի մարզում հունիսի 29-ից «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 1000...