Նորություններ

Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում

22.03.2024

Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 4 ավագ դպրոցներից երկուսն են : Նշենք , որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 4 ավագ դպրոցներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքները: Այցերը մեկնարկեցին մարտի 22-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ն Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցից: Այցերի համատեքստում շինհրապարակում իրականացվող աշխատանքների դիտարկմանը մասնակցում էին նաև «Ղարաբաղցյան-Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի և հեղինակային հսկողություն իրականացնող «Ախրի-Տուր» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների տևողությունը վերոնշյալ դպրոցներում կազմում է մոտ 24 ամիս: Հաջորդ կանգառը ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցն էր , որտեղ «Բաղրամյան-Շին» ԲԲԸ-ի, տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի և հեղինակային հսկողություն իրականացնող «Ախրի-Տուր» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ համատեղ քննարվեցին շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր, դիտարկվեց շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը:Նշենք, որ, շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվում է շինարարական տարածքների ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքների վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցները ուսումնական գործընթացը կկազմակերպեն այլ տարածքներում: 

Նորություններ

28.04.2024 ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը ստացել է պետական հավատարմագիր ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը ստացել է պետական հավատարմագիր: Մասնագիտական թիմն իրականացնելու է դեղերի և հանքանյութերի փորձաքննություն: Հիշեցնենք, որ նորարարական կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակում 2021թվականին : Ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի գործունեությունը և դրա հենքի վրա... 23.04.2024 ԵՊՀ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված ենթակառուցվածքները ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում անցկացվեց «Գիտություն» ցուցահանդեսը՝ մեկ հարթակում համախմբելով գիտական կազմակերպությունների, ՀՀ պետական բուհերի ներկայացուցիչներին, կրթության և գիտության ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ և ԳԱԱ գործընկերներին: ԵՊՀ-ն նույնպես մասնակցեց ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով ներկայացնելով բուհի գիտական գործունեությունը, կրթական ծրագրերը: Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա... 19.04.2024 Աշխատանքային այց Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում Ապրիլի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում : Այցի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում...