Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է մայրաքաղաքային և մարզային այցերը

26.02.2024

Փետրվարի 23-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը ամփոփիչ հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու՝ Նարինե Թադևոսյանը և ՀԲ գնումների մասնագետ Արմինե Այդինյանը : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ՀԲ թիմի կողմից իրականացված այցերի ամփոփումն էր , դիտարկված ենթակառուցվածքների հետ կապված որոշ հարցերի, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների քննարկումը: Հյուրերին ողջունեց ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը կարևորեց այս ժամանակահատվածում մեկնարկած և իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումը. «Այսօր կարող ենք նաև խոսել արդյունքներից: Դրանք առաջին հերթին ստացել ենք համատեղ աշխատանքի շնորհիվ»,- փաստեց Գ. Հովհաննիսյանը և շնորհակալություն հայտնեց միջազգային, գործընկերներին շարունակական աջակցության և իրականացված աշխատանքների համար:
ՀԲ ներկայացուցիչը նշեց , որ տպավորված են այցերից և կատարված աշխատնքից , ընդգծելով, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել միայն համատեղ ջանքերի միջոցով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման գործընթացին, մասնավորապես քննարվեցին նախակրթարանների վերանորոգմանն ու հարակից տարածքների բարեկարգմանն առնչվող որոշ հարցեր:
Քննարկման տիրույթում էր նաև վարկային ծրագրով նախատեսվող 4 ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներին առնչվող որոշ հարցեր, ԿԾԿ ԾԻԳ տնօրեն Գ. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀԲ–ի ճարտարապետ խորհրդատուին աջակցության , համատեղ այցերի ու դիտարկումների համար և
հավելեց , որ դպրոցներում շինարարական աշխատանքներն այս պահին մեկնարկային փուլում են և դեռ շատ բան կա անելու:
ՀԲ ներկայացուցչի կողմից հնչեցին Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով իրականացված գործողություններին առնչվող մի շարք հարցեր: Հավելենք , որ դրանք քննարկման տիրույթում են եղել նաև ԿԶՆԱԿ-ի հետ հանդիպման ընթացքում:
Գ. Հովհաննիսյանը նշեց , որ Հայաստանը նախաձեռնել է կրթական համակարգի հավակնոտ բարեփոխում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ուղղությամբ, և այդ բարեփոխման գործընթացում առանցքային դեր ունի հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրումը, որն իրականացվում է 1.5 ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում :
Չենք կարող խոսել STEM կրթության մասին՝ առանց դպրոցների համապատասխան ենթակառուցվածքների, լաբորատորիաների առկայության»,- ընդգծեց ՀԲ ներկայացուցիչը և փաստեց, որ տպավորված են մարզային մի շարք դպրոցներում արդեն գործող բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներով:
Քննարկվեցին նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները վստահեցնում են, որ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները կարևոր նախապայման են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի համար:

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...