Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ԵՊՀ

20.02.2024

Փետրվարի 20-ին Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում Երևանի պետական համալսարանում հիմնված երկու նորարարական կենտրոններ։ Առաքելության կազմում էին ՀԲ Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը: Այցին մասնակցում էին նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանը:
Երևանի պետական համալսարանում հյուրերն այցը մեկնարկեցին Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնից: Կենտրոնի տնօրեն, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կարեն Թռչունյանը, ընդունեց առաքելության ներկայացուցիչներին, ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, նա նշեց, որ կենտրոնն ունի երեք ուղղվածություն` կրթական, գիտահետազոտական և նորարարական: Այստեղ ուսանողներն ու գիտնականները իրագործում են իրենց ինովացիոն գաղափարները` օգտագործելով նյութատեխնիկական ողջ բազան: Կենտրոնում ուսանողները և գիտնականները միջազգային չափանիշներով փորձեր անելու համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Կենտրոնի հիմնադրման ընթացքում մշակվել է նոր մագիստրոսական ծրագիր, և 2018թ.-ից գործում է «Կիրառական մանրէաբանություն և նորարարական տեխնոլոգիաներ» ծրագիրը, որը ստեղծվել է արտասահմանյան մանրէաբանական ընկերությունների չափանիշներով: Կենտրոնը մասնագետներին հնարավորություն է տալիս որակյալ գիտափորձեր անել և արդյունքներ ստանալ և այն օղակն է, որը կապում է բիզնեսն ու գիտական ներուժը: Այցի մասնակիցները շրջեցին կենտրոնում, ծանոթացան կենտրում առկա սարքավորումներին։ Նշենք նաև, որ շրջայցի ընթացքում կենտրոնում ընթանում էր ուսումնական գործընթաց։ Կենտրոնի տնօրենը անդրադարձավ նաև դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո ծրագրի կայունության և շարունակականության ուղղությամբ կատարված աշխատանքներին, նրա հավաստմամբ դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով։
Հաջորդ կանգառը ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտն էր, որտեղ ՀԲ համաֆինանսավորմամբ ստեղծվել է ԵՊՀ դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Աննա Մկրտչյանը ներկայացրեց, որ ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի գործունեությունը և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման մագիստրոսական ծրագիրը նպաստում են միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստմանը: ‹‹Այս դրամաշնորհային ծրագրի արդյունքում ունենք հզոր, գերժամանակակից նյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է տալիս իրականացնելու ցանկացած տեսակի դեղի, սննդային հավելումների և այլ պատրաստուկների որակական, քանակական անալիզ, որակի գնահատում ու մոնիտորինգի իրականացում»,- ասաց Աննա Մկրտչյանը:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ բավականին տպավորված են դրամաշնորհային ծրագրերի արդյունքներով, շնորհակալություն հայտնեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար: Մեկ անգամ ևս շեշտադրվեց ՆՄՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների կարևորությունը, քանզի դրանք ուղղվում են բուհերում նորարարական և զարգացման ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...