Նորություններ

Շարունակվում է «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը

19.01.2024

Հունվարի 18-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ Հովհաննիսյանի և համակարգող Կրթության վարչության ղեկավար, Տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Անգին Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան ‹‹Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ծրագրի շրջանակում հիմնվող ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին, և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման համապատասխան կրթական ծրագրերի դասավանդման-ուսումնառության կատարելագործմանը, գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը, խելացի լուծումների կիրառմանը և բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը միտված առկա լաբորատոր բազայի համալրում միջառարկայական կիրառություն ունեցող նորագույն փորձասարքերով: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել Սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում,  առկա լաբորատորիաներում որոշ փորձասարքերի համար համապատասխան տարածքի առանձնացում և կահավորում, Համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, Շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում, Կրթական ծրագրերի վերանայում և բարելավում, ուսումնամեթոդական նյութերի մշակում և տպագրում, տեղեկատվական միջոցառումների իրականացում` ԲՏՃՄ մասնագիտություների` մասնավորապես ինժեներական մասնագիտություների գրավչության բարձրացման ուղղությամբ: Նշենք, որ ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ»-ի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և բուհի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները եղան բուհում առանձնացված ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» լաբորատորիայի տարածքում և լսարանում։ Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ իրականացվում են համակարգչային տեխնիկայի և լաբորատոր սարքավորումների ձեռբերման գործընթացները։ Համակարգչային սարքավորումների ձեռքբերման մրցույթը ամփոփման փուլում է, իսկ լաբորատոր սարքավորումների ձեռքբերման համար հայտարարվել է միջազգային մրցակցային գնման եղանակով մրցույթ, որն ընթացքի մեջ է։
Դրամաշնորհային ծրագրի համակարգող Անգին Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները: Նա շեշտեց, որ ծրագրի արդյոնքում իրականացվելու է շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում:
‹‹Կիրառելով BIM տեխնոլոգիաները՝ կստեղծվեն խելացի տվյալներ, որոնք կարող են օգտագործվել շենքի կամ ենթակառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման ողջ ցիկլի ընթացքում, որն սկսվում է խելացի 3D մոդելի ստեղծումից և ապահովում է փաստաթղթերի կառավարում, համակարգում և մոդելավորում նախագծի ողջ կյանքի ընթացքում (պլանավորում, նախագծում, կառուցում, շահագործում և սպասարկում): Այս մոտեցումը թույլ կտա Հայաստանի Հանրապետության կարիքների համար իրականացնել նոր գիտահետազոտական մշակումներ››,- հավելեց ծրագրի համակարգողը:

Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները պետք է լինեն շարունակական, հնարավորիս մատչելի, առավել մանրամասն պետք է ներկայացնել դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, և այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը:

 

 

 

 


 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...