Նորություններ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկում ՀՊՄՀ-ում

18.01.2024

Հուվարի 17-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի հետ համատեղ ՀՊՄՀ միջագային համագործակցության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին:
Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին, երբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 5 բուհերի: Նշենք, որ ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով հարուստ մասնագետների պատրաստում և վերապատրաստում ԲՏՃՄ կրթության ոլորտում, որի շրջանակներում նախատեսում է զարգացնել ԲՏՃՄ ոլորտում սովորող ապագա մանկավարժների (ուսանողների) և գործող ուսուցիչների ուսուցչամեթոդական, հետազոտական, և ստեղծագործական հմտությունները՝ ստեղծելով նյութատեխնիկապես վերազինված ժամանակակից գերազանցության կենտրոն, որն իր մեջ կներառի ՀՊՄՀ-ում գործող ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, տեխնոլոգիայի (ճարտարագիտություն և մաթեմատիկա ներառյալ), ինֆորմատիկայի լաբորատորիաները, կհիմնվի գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահ, մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարան:
Գերազանցության կենտրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Մշտադիտարկման ընթացքում ներկաները ծանոթացան լաբարատորիայի համար նախատեսված տարածքին և ամրագրեցին, որ ծրագրի շրջանակներում ձեռք բերված կահույքը մատակարարված է, մեկնարկել է լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գործընթացը, հայտարարվել է սարքավորումների ձեռքբերման մրցույթ: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ծրագրով նախատեսված համակարգչային տեխնիկան ձեռք է բերվել և պահեստավորված է: Մոնիտորինգային այցի մասնակիցների կողմից համակարգչային սարքվորումների և տեխնիկայի դիտարկումը կիրականացվի հաջորդ մոնիտորինգային այցին, երբ դրանք տեղակայված կլինեն համապատասխան տարածքներում։ Ծրագրի ղեկավարի հավաստմամբ լաբորատորիաներն ըստ անհրաժեշտության կհամալրվեն նաև լաբորատոր գույքով(ծորակով լաբորատոր սեղաններ և այլ հարմարանքներ):

Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները պետք է լինեն շարունակական, հնարավորիս մատչելի, առավել մանրամասն պետք է ներկայացնել դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, և այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը:
 
Հիշեցնենք, որ 2019 թվականից ՀՊՄՀ-ում գործում է մուլտիմեդիոն լաբորատորիան, երկու մուլտիմեդիոն հետազոտական լսարանները, մշակված է նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում մասնագետների գործնական ու հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված էլեկտրոնային հարթակը: Այս ենթակառուցվածքները նույնպես ստեղծվել են ՆՄՀ դրամաշնորհով:
Ներկաները հույս հայտնեցին, որ այս գերազանցության կենտրոնը ևս կներգրավվի իրականացվող հետազոտություններում և կնպաստի բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի պատրաստմանը :

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...