Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները

13.11.2023

Նոյեմբերի 8-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, Սոցիալական զարգացման գծով մասնագետ Սոնյա Մսրյանը, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը: Հանդիպմանը առցանց եղանակով մասնակցում էին նաև ՀԲ գնումների մասնագետ Արմինե Այդինյանը և նաև ծրագրերի վերլուծաբան Իրինա Թևոսյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրկանացվող աշխատանքների ընթացիկ քննարկումն էր: Հյուրերին ողջունել է ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտում ցուցաբերած հետևողական աջակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների:Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-8–ը ՀԲ ներկայացուցիչները այցեր են իրականացրել ՀՀ մարզեր, ծանոթացել ծրագրի շրջանակում իրականացվող ընթացիկ աշխատանքներին;
Հանդիպման ընթացքում Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի թվով 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի ղեկավարները ներկայացրել են «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը՝ անդրադառնալով ծրագրի նախապատրաստական փուլին, իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին: Կողմերի քննարկման տիրույթում են եղել միկրոծրագրերի իրականացման գործընթացին, վարկային ծրագրով նախատեսվող 4 ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին, Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով իրականացված գործողություններին առնչվող մի շարք հարցեր : Ինչպես նաև հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրմանը, բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև ծրագրի ֆինանսավորմանն առնչվող որոշ հարցերի, մասնավորապես քննարկելով ծրագրի ֆինանսավորման ընթացքում առաջացող բացը, որը պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի տատանմամբ:
Հանդիպման ընթացքում առաջարկվել է լուծման երեք տարբերակ , որոնք ներկայումս քննարկման փուլում են:
ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները վստահեցնում են, որ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները կարևոր նախապայման են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի համար:
 

Նորություններ

10.02.2025 ՀՖԿՍՊԻ-ում ՆՄՀ շրջանակում ստեղծված «Սպորտ ԿԱԲ» գերազանցության կենտրոնը այսօր տարածաշրջանում իրականացնում է կրթական, հետազոտական խորհրդատվական օրինակելի ծառայություններ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում ՀՖԿՍՊԻ-ում իրականացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագիրը, որի արդյունքում ստեղծվել և գործում է իր տեսակի մեջ եզակի, համապատասխան կահույքով, ժամանակակից նյութատեխնիկական բազայով,... 27.01.2025 Մշտադիտարկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Հունվարի 22-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ): Այցի նպատակը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորի ժ/պ Հ. Զաքոյանը: Մոնիտորինգային աշխատանքնային խումբը ՀԱԱՀ ռեկտորի և բուհի... 20.01.2025 Մշտադիտարկման այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Հունվարի 16-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ...