Նորություններ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

10.11.2023

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկիի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին երկարատև, շարունակական և արդյունավետ համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական համակարգում գրանցվող հաջողությունները համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք են:«Նախորդ տարի հաստատվել է ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, և այժմ ակտիվ բարեփոխումների փուլում ենք կրթական բոլոր մակարդակներում: Սա, իհարկե, մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, որտեղ փորձագիտական աջակցությունը շատ կարևոր է: Համաշխարհային բանկի հետ արդեն իսկ մեծ աշխատանք ենք իրականացրել նաև հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման և ներդրման տեսանկյունից: Ուրախ եմ մեր շարունակական համագործակցության առիթով: Մեր բարեփոխումների մեծ օրակարգին միանում է նաև բարձրագույն կրթության ոլորտը, որտեղ ևս բազում անելիքներ կան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:Ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրները՝ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 հազար աշակերտների և ուսանողների կրթական իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին՝ նշելով, որ երեխաների ներգրավումը կրթական հաստատություններում պետության ուշադրության ներքո է:Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ակադեմիական քաղաքի ձևավորման ծրագրին: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս ուղղություններով մեծ ծավալի բովանդակային և ենթակառուցվածքային աշխատանք պետք է իրականացվի, որտեղ միջազգային գործընկերների աջակցությունը նշանակալի դերակատարություն կունենա:Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարդ և դժվարին այս ժամանակներում Հայաստանը շարունակում է կրթական բարեփոխումները: «Մարդկային կապիտալի զարգացումը ՀԲ առաջնահերթություններից է: Վստահ ենք՝ կրթական ոլորտի բարեփոխումներն ուղղակիորեն կնպաստեն երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Ռուտկովսկին՝ վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցության և օժանդակության տրամադրման հարցում: Միխայիլ Ռուտկովսկին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը կրթական ոլորտի բարեփոխումների, Հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում՝ ընդգծելով, որ արդյունքները բավականին տպավորիչ են:Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները: Դիտարկումը ցույց է տվել, որ Տավուշում, որտեղ առաջինն է ներդրվել հանրակրթության պետական չափորոշիչը, նկատելի է կրթության որակի առաջընթաց: Ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների՝ վերլուծությունը փաստում է, որ հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրումը կրթության որակի բարելավման տեսանկյունից դրական արդյունք կապահովի:  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետագա հեռանկարներն ու հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Աղբյուրը՝ https://escs.am

 

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...