Նորություններ

Քննարկումներ՝ Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով

30.06.2023

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչը ԿԳՄՍ նախարարության, Համաշխարհային բանկի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ աշխատանքներ է տանում Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի բարելավվման ուղղությամբ: Այս ենթաբաղադրիչը խթանում է տվյալներով հիմնավորված և փաստերի վրա հիմնված կրթական քաղաքականության մշակման գործընթացը։
Ներկայումս ընթանում են քննարկումներ ԿԿՏՀ-ի բարելավման նոր մոդուլների մշակման նպատակով կնքվող պայմանագրի կետերի շուրջ, ըստ որի ԿՏԱԿ-ը պետք է ներկայացնի տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակման տեխնիկական և ֆինանսական առաջադրանքը, գործողությունների ժամանակացույցը, որոնք կքննարկվեն և կհաստատվեն ՀԲ փորձագետների կողմից : Այս համատեքստում ԾԻԳ ներկայացուցիչները հունիսի 28-ին հեռավար ձևաչափով հանդիպել էին ԿԳՄՍ նախարարության և ԿՏԱԿ-ի ներկայացուցիչների հետ : Հանդիպմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գրիգորյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը և այլն:
Հանդիպման առանցքում վերոնշյալ պայմանագրի կետերի քննարկումն էր :
Հիշեցնենք, որ վիզուալիզացիոն գործիքների մշակման և ԿԿՏՀ-ի թարմացման աշխատանքների մեկնարկից առաջ կարիքների գնահատման մեթոդաբանության ընտրության հարցերի շուրջ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ ԿԳՄՍ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՀԲ-ի, դպրոցի տնօրենների և ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչների հետ : Նշենք, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ԿԿՏՀ) տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը:

 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...