Նորություններ

ՆՄՀ շրջափուլի շրջանակում դրամաշնորհ է տրամադրվել ԲՏՃՄ ուղղությամբ հինգ ծրագրերի

22.06.2023

2022 թվականի սեպտեմբերի 19-ից «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր բուհերին դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի գործընթացը, և հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի նոյեմբերի 21-ը։ Սահմանված վերջնաժամկետում ներկայացվել էր դրամաշնորհային ծրագրի 11 հայտ, որից 5-ը՝ կոնսորցիումային։ Առաջնորդվելով ՆՄՀ ընթացակարգերով՝ ներկայացված հայտերը, գնահատվել են թեմատիկ և ֆունկցիոնալ փորձագետների կողմից։
Հիշեցնենք, որ համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը ՆՄՀ համակարգող խորհրդին է ներկայացնում Հայտերի գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքները, որի հիման վրա էլ ՆՄՀ համակարգող խորհուրդը կայացնում է ֆինանսավորման ենթակա ծրագրերի ընտրության վերաբերյալ վերջնական որոշում։
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակում, ՆՄՀ Համակարգող խորհրդի որոշման համաձայն, հինգ բուհերի շնորհվել են դրամաշնորհներ՝ իրենց  ծրագրերի իրականացման համար: Ընտրված դրամաշնորհային ծրագրերն են.
• Երևանի պետական համալսարան՝ «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիր,
• Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝«Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագիր,
• Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ «Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» դրամաշնորհային ծրագիր,
• Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիր,
• Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնում և ապագա և ներկա ուսուցիչների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագիր:

Երևանի պետական համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ներկայացված ծրագրերը կոնսորցիումային ծրագրեր են։
Հիմք ընդունելով ՆՄՀ համակարգող խորհրդի որոշումը՝ 2023թ հունիսին վերոնշյալ հինգ բուհերի հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր, որոնց համաձայն բոլոր դրամաշնորհային ծրագրերն իրականացվելու են 2023թ. հունիս-2025թ. հունիս ժամակահատվածում։
Հիշեցնենք, որ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով բուհերին դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված էր 1 միլիոն 695 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ և «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակներում որպես թիրախային արդյունքային ցուցիչ սահմանված էր առնվազն հինգ դրամաշնորհային ծրագրերի իրականացում, որից առնվազն մեկը՝ կոնսորցիումային ծրագիր։
 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...