Նորություններ

Կրթական ծրագերի կենտրոնը ամփոփում է 2021 թվականը

22.12.2021

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ծրագրերի իրականացման գրասենյակն ամփոփել է 2021 թվականին ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ներկայացնենք տարվա ընթացքում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը: 2021թ.-ի ընթացքում ‹‹Հանրակրթության որակի բարելավում›› բաղադրիչի ‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են նախակրթարանների ստեղծման 17 միկրոծրագրեր Վայոց Ձորի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: Ստեղծվող նախակրթարաններում իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն: Նորաբաց հաստատությունները գործում են սույն թվականի սեպտեմբերի 1-ից, Դրանցում ընդգրկված են նախադպրոցական տարիքի շուրջ 344 երեխաներ, վերապատրաստվել են նորաստեղծ նախակրթարանների 35 դաստիարակներ: Միկրոծրագրերի իրականացման ընթացքին անդրադարձը հասանելի է նաև ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կայքում տեղ գտած հրապարակումներում:
Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով նախակրթարանների ստեղծմանը զուգընթաց խորհրդատվական կազմակերպության կողմից իրականացվում է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատում ու դրա վրա ազդող գործոնների հետազոտություն: Հետազոտության արդյունքները փաստում են ընդգրկված երեխաների զարգացման, դպրոցին պատրաստվածության դրական դինամիկայի մասին: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակներում 2021 թ. ընթացքում ավարտվել են երկրորդ փուլով վեց ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Երևանում , Գյումրում, Արթիկում և Վաղարշապատում, իսկ Գորիսում և Սևանում թվով 2 ավագ դպրոցների հիմնանորոգումը ամփոփման փուլում է: Հիմնանորոգման ընթացքը մշտապես լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով:
2021 թվականին Հայաստանի թվով 107 ավագ դպրոցներում ստեղծվել են 335 բնագիտական չորս առարկաների գծով լաբորատորիաներ(ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն):‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչի շրջանակներում 2021 թվականին երեք փուլերով իրականացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային սարքավորումների վերազինում կարիքների գնահատման հիման վրա:2021 թվականի ընթացքում համակարգչային սարքավորումներ են տրամադրվել ընդհանուր առմամբ 305 ուսումնական հաստատություների, այդ թվում հեռավար դասընթացներ անցկացնելու նպատակով 101 ուսումնական հաստատություններում տեխնիկապես կահավորվել է մեկական դասասենյակ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների տրամադրվել է կոնֆերանս տեսախցիկ:«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը 272 հանրակրթական ուսումնական հաստատությունների տրամադրվել մեկական պրոյեկտոր, որոնցից 259-ին նաև մեկական դյուրակիր համակարգիչ: Այսպիսով՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները համալրված են պրոյեկտորով և դյուրակիր համակարգչով։ Անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմանը զուգահեռ կրթության շարունակականության և
որակի ապահովման նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ը ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմը, որը գործում է
https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված http://icttraining.armedu.am/ էլեկտրոնային հասցեում: Այստեղ տեղադրվել է ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների կողմից ուսումնասիրած գործիքների միջոցով պատրաստված 500-ից ավելի դասընթացներ ըստ առարկաների։ Դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում 2021 թվականին ամփոփվել է ՀՀ դպրոցների շուրջ 4500 ներկայացուցիչների վերապատրաստումը՝ համաձայն մշակված մոդուլների:
Անդրադառնալով կրթության բովանդակությանը, նշենք՝ ‹‹Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2021թվականին իրականացվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված տեղեկատվական սեմինարները, որոնց նպատակն էր իրազեկել ուսուցիչներին այն նոր փոփոխությունների մասին, որոնք տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում և առարկայական չափորոշիչներում և ծրագրերում` վեց ուսումնական ոլորտների մասով. «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ», «Տեխնոլոգիա» և «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Սեմինարներն իրականացվել են ՀՀ դպրոցների մոտ 7000 ուսուցիչների համար, առցանց ձևաչափով` եռօրյա տևողությամբ:
«Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման նպատակով 2021 թվականի մայիսից մեկնարկել են աշխատանքային այցերը դպրոցներ, որոնք իրականացվում են փորձագետների կողմից: Հիշեցնենք, որ մինչ այցերի մեկնարկը «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում իրականացվել են մասնագիտական աշխատանքային խմբերի կողմից ուսումնական նյութերի մշակումներ: Փորձագիտական այցերը իրականացվել են ՀՀ Արագածոտնի մարզի թվով 4 կրթական հաստատություններում և ՀՀ Տավուշի մարզի Իջևանի հիմնական դպրոցում և Թեղուտի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեձորի միջնակարգ դպրոցներում :
Բարձագույն կրթութան ոլորտում 2021 թվականին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում վեց դրամաշնորհառու բուհեր շարունակել են նորարարական զարգացման ծրագրերի իրականացումը: Դրանցից երեքը՝ Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Հայ –Ռուսական համալսարանը 2021 թվականի վերջին կիսամյակում ավարտել են դրամաշնորհային ծրագրերի իրականացումը: Ներկայումս երեք բուհերում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան , Երևանի պետական բժշկական համալսարան և Բրյուսովի անվան պատական համալսարան , ամփոփվում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքները: Բուհերը կամփոփեն դրամաշնորհային ծրագրերի իրականացումը 2022 թվականի առաջին կիսամյակում:Ծրագրերի իրականացման ընթացքը պարբերաբար լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում:


 

Նորություններ

23.12.2021 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Հարգելի հայրենակիցներ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նոր տարվա շեմին, վերագնահատում ենք անցնող տասներկու ամիսների հատկանշական իրադարձությունները... Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում: Ավարտվում է 2021 թվականը, որի ընթացքում մեր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում... 22.12.2021 Կրթական ծրագերի կենտրոնը ամփոփում է 2021 թվականը ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ծրագրերի իրականացման գրասենյակն ամփոփել է 2021 թվականին ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ներկայացնենք տարվա ընթացքում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը: 2021թ.-ի ընթացքում ‹‹Հանրակրթության որակի բարելավում›› բաղադրիչի ‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 18.12.2021 Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը շուտով իր դռները կբացի երիտասարդ հետազոտողների առաջ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանումԿրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։«Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն»-ի շինարարական...