Հայտարարություններ
Համակարգչային սարքավորումների և պարագաների գնում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերի դպրոցների համար
27.03.2024
Հայաստանի Հանրապետություն
Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Վարկ No. 9389-ԱՄ
Պայմանագրի անվանումը՝ Համակարգչային սարքավորումների և պարագաների գնում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերի
դպրոցների համար
Հղման #: AF EIP NCB-1.5.3.2
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. AF EIP NCB-1.5.3.2 պայմանագրի շրջանակներում Արագածոտնի և Արմավիրի մարզերի դպրոցների համար համակարգչային սարքավորումների և պարագաների ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել Արագածոտնի և Արմավիրի մարզերի դպրոցների համակարգչային սարքավորումների և պարագաների ձեռքբերման համար:
3. Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers » [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը հայերեն լեզվով ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցված Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ( www.armeps.am ):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2024թ. ապրիլի 25- ին, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն է` «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am