Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

03.01.2024

ՎԱՐԿ NO. 9389-ԱՄ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Նախադպրոցական կրթական միկրոծրագրերի իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատում և դրա վրա ազդող գործոնների հետազոտություն

ՀՐԱՎԵՐ NO. AF EIP CQS-1.1.4-R

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Նախադպրոցական կրթական միկրոծրագրերի իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատման և դրա վրա ազդող գործոնների հետազոտության ծառայությունները:
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական առաջադրանքը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
• Կազմակերպության ընդհանուր փորձառությունը՝
- քանակական/որակական հետազոտություն իրականացնելու առնվազն 5 տարվա փորձառություն (կրթական ոլորտում կատարված հետազոտությունը կդիտվի որպես առավելություն):

• Կազմակերպության հատուկ փորձառությունը՝
- Վերջին հինգ տարիների ընթացքում գնահատող հետազոտություն իրականացնելու առնվազն երկու պայմանագրի առկայություն (պայմանագրերն ընդունելի են, եթե վերջիններով սահմանված ծառայություններն ավարտվել են վերջին հինգ տարիների ընթացքում):

Կարճ ցանկի կազմման փուլում հիմնական մասնագետների որակավորումը չի գնահատվում։

Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուները կարող են համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ իրենց որակավորման բարձրացման նպատակով, սակայն պետք է հստակ նշեն, թե նման համագործակցությունը իրականացվում է համատեղ գործունեության, թե գործակալության/ենթախորհրդատուի պայմանագրի միջոցով։ Համատեղ գործունեության դեպքում, ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, բոլոր գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի կատարման համար։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրության մեթոդով /CQS/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 17.01.2024թ., ժամը՝ 16:00 տեղական ժամանակով։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրենի պաշտոնակատար՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (30)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
 

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...