Հայտարարություններ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ: Ուսումնական գործընթացում «աշխարհագրություն» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակման և վերապատրաստումների իրականացման նպատակով
26.12.2023
Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Ուսումնական գործընթացում «աշխարհագրություն» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակման և վերապատրաստումների իրականացման խոհրդատվական ծառայություններ:
Հրավեր No. AF EIP IC-1.5.5-7; AF EIP IC-1.5.5-8
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Ուսումնական գործընթացում «աշխարհագրություն» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակում և վերապատրաստումների իրականացում:
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը՝
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- Անգլերենի իմացությունը ցանկալի է:
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը՝
- Առնվազն հինգ տարվա դասավանդման փորձ ուսումնական հաստատություններում,
- Ուսուցիչների վերապատրաստման փորձ։
• Խորհրդատուի հատուկ փորձառությունը՝
- Համապատասխան ոլորտում նոր առարկայական չափորոշիչների իմացություն,
- Ուսումնական նյութերի (ուսումնաօժանդակ ձեռնարկ, ուղեցույց, դասագիրք, վերապատրաստման մոդուլներ և այլն) մշակման փորձ,
- նոր չափորոշիչների մշակմանը մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն:
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։
Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2024թ. հունվարի 16-ը, տեղական ժամանակով` 16:30։
Դիմումի ձևը կցվում է ստորև:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (63)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am