Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ: Ուսումնական գործընթացում «կենսաբանություն» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակման և վերապատրաստումների իրականացման նպատակով

26.12.2023

Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: Ուսումնական գործընթացում «կենսաբանություն» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակման և վերապատրաստումների իրականացման խոհրդատվական ծառայություններ:
Հրավեր No. AF EIP IC-1.5.5-5; AF EIP IC-1.5.5-6
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Ուսումնական գործընթացում «կենսաբանություն» առարկայի գծով լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման նպատակով մոդուլների մշակում և վերապատրաստումների իրականացում:
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը՝
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- Անգլերենի իմացությունը ցանկալի է:
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը՝
- Առնվազն հինգ տարվա դասավանդման փորձ ուսումնական հաստատություններում,
- Ուսուցիչների վերապատրաստման փորձ։
• Խորհրդատուի հատուկ փորձառությունը՝
- Համապատասխան ոլորտում նոր առարկայական չափորոշիչների իմացություն,
- Ուսումնական նյութերի (ուսումնաօժանդակ ձեռնարկ, ուղեցույց, դասագիրք, վերապատրաստման մոդուլներ և այլն) մշակման փորձ,
- նոր չափորոշիչների մշակմանը մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն:

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2024թ. հունվարի 16-ը, տեղական ժամանակով` 16:00։
Դիմումի ձևը կցվում է ստորև:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (63)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
 

Նորություններ

12.09.2024 Արմավիրի մարզում ամփոփվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումները Արմավիրի մարզում հունիսի 29-ից «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ մեկնարկել էր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 550... 10.09.2024 Նոր նախակրթարաններ ՝ ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի... 10.09.2024 9 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 9 նոր նախակրթարաններ՝ Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցներում։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են...