Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում՝ բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) եվ ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների եվ նյութերի ձեռքբերման մրցույթին մասնագիտական աջակցության տրամադրման նպատակով հայտարարված անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում

18.07.2022

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ հանրակրթական դպրոցների համար բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) եվ ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների եվ նյութերի ձեռքբերման նպատակով մասնագիտական աջակցության տրամադրման նպատակով հայտարարում է մրցույթ՝ 5 ոլորտի խորհրդատուների ընտրության նպատակով:
Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի Համաշխարհային բանկի “Գնումների կարգավորումներ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման վարկառռւների համար” թվագրված հուլիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (“Կարգավորումներ”) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Խորհրդատուի աշխատանքային պարտականությունների շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
- Ուսումնասիրել ՀՀ կրթության համակարգի կարիքները, մասնավորապես` բնական գիտությունների նշված ուղղություններով պրակտիկ հմտությունների զարգացման կարիքների տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման պահանջները;
- Ուսումնասիրել համապատասխան ոլորտում միջազգային փորձը;
- Կազմել/վերանայել ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկերը, դրանց տեխնիկական հատկորոշիչները՝ օգտվելով ԿԾԿ-ում առկա նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում մշակված նմանատիպ ցանկերից, համադրելով դրանք վերանայված առարկայական ծրագրերի և չափորոշչի հետ` առանձնացնելով ըստ դպրոցների կրթական ծրագրերի աստիճանի՝ հիմնական և միջնակարգ: Էներգիայի սպառումը և վնասակար գազերի արտանետումները հնարավորության դեպքում կրճատելու նպատակով անհրաժեշտ է առաջնահերթություն տալ էներգաարդյունավետ սարքավորումներին;
- Սահմանել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների, նյութերի քանակային ցուցանիշները՝ առանձնացնելով ըստ դասարաններում աշակերտների միջին թվի՝ մինչև 10, 20 և 30 աշակերտ, ընդ որում պահանջվող նյութերի քանակները անհրաժեշտ է սահմանել 2 ուսումնական տարվա կտրվածքով;
- Ըստ անհրաժեշտության տալ լրացուցիչ առաջարկություններ լաբորատորիաների կահավորման վերաբերյալ;
- Աջակցել մրցույթի գնահատման հանձնաժողովին` հայտերի գնահատման ընթացքում;
- Ըստ անհրաժեշտության մասնակցել մրցույթի ընթացքում առաջացած հարցերի պարզաբանմանը;
- Դիտարկել լաբորատոր սարքավորումների և նյութերի գնման մրցույթին ներկայացված հայտերում տեխնիկական փաստաթղթերի ամբողջականությունը;
- Դիտարկել ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում մրցութային հայտերում ներկայացված լաբորատոր սարքավորումների, նյութերի տեխնիկական հատկորոշիչների մրցութային փաթեթով սահմանված պահանջներին համապատասխանությունը;
- Դիտարկումների հիման վրա կազմել լաբորատոր սարքավորումների և նյութերի գնման մրցույթի տեխնիկական գնահատման համեմատական աղյուսակը;
- Դիտարկել ամփոփված մրցույթի շրջանակներում կնքված մատակարար կազմակերպության կողմից մատակարարման ենթակա ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում լաբորատոր սարքավորումների և նյութերի՝ յուրաքանչյուր ապրանքատեսակից 5 հատի, ֆիզիկական վիճակի և տեխնիկական հատկորոշիչների համապատասխանությունը պայմանագրով սահմանված ապրանքների տեխնիկական չափորոշիչներին՝ նախքան վերջնական նշանավայրեր առաքելը:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2022թ. օգոստոսից մինչև 2024թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն որակավորման հետևյալ նվազագույն պահանջներին`
• Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում:
• Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
• Կրթական սարքավորումների, նյութերի /տեխնոլոգիաների տեխնիկական բնութագրերի/ հատկորոշիչների մշակման փորձ:
• Պրակտիկ հմտություններ /լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքի փորձ, գիտահետազոտական աշխատանքների մասնակցություն և այլն/:
• ՀՀ կրթական համակարգի իմացություն:
• Մասնագիտական անգլերենի իմացություն:
• Որպես առավելություն կդիտարկվեն`
ա/ դպրոցում աշխատանքային փորձը,
բ/ մասնակցությունը հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակմանը/վերանայմանը,
գ/ մասնակցությունը Համաշխարհային Բանկի կրթական ծրագրերին:

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ.
Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը - 30 միավոր
- ընդհանուր փորձը - 40 միավոր
- հատուկ փորձը - 30 միավոր

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում

• Թեկնածուի ընդհանուր փորձը
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- ՀՀ կրթական համակարգի իմացություն

• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական սարքավորումների, նյութերի/տեխնոլոգիաների տեխնիկական բնութագրերի/հատկորոշիչների մշակման փորձ
- Պրակտիկ հմտություններ /լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքի փորձ, գիտահետազոտական աշխատանքների մասնակցություն և այլն/

Ըստ անհրաժեշտության կարճ ցանկում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը, որակավորումը և աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փ. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև 2022թ.-ի հուլիսի 25-ը, ժամը 12:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (29) հեռախոսահամարով:

Խորհրդատուների աշխատանքային պարտականությունները ամբողջական ներկայացված են կից՝ Հավելված 1-ում: 
Հավելված 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ (ինֆորմատիկա) ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ
ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դպրոցների վերազինումն ու կահավորումը ներկայումս կրթության առաջնահերթություններից է: Կրթությունն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ուսումնական հաստատություններում ժամանակակից նոր լաբորատորիաների առկայություն և նպատակային օգտագործում ուսումնական գործընթացի ընթացքում: «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ենթաբաղադրիչներից է «Հանրակրթական դպրոցների վերազինումը» (Ենթաբաղադրիչ 1.5), որի նպատակն է բարելավել հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանները՝ գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԳՏՃՄ) ոլորտներում: Լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում է շարունակել հանրակրթական դպրոցների վերազինումը, մասնավորապես կարիքների գնահատման հիման վրա, շուրջ 200 հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսվում է հիմնել նոր լաբորատորիաներ, որոնք հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, նյութերով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, որոնք էլ առավել արդյունավետ կդարձնեն լաբորատորիաներում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը։ Վերոնշյալ վարկային ծրագրի շրջանակում լաբորատոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով 2023թ. և 2024թ. նախատեսվում է իրականացնել երկու մրցույթ` յուրաքանչյուր շրջափուլը 100-ական դպրոցների հաշվարկով: Սույն Աշխատանքների նկարագրի հինգերորդ կետում նշված 2-րդ և 3-րդ փուլերի գործողությունները կրկնվելու են յուրաքանչյուր մրցույթի ընթացքում: ԳՏՃՄ առարկաների համար լաբորատոր սարքավորումները կտրամադրվեն՝ կարևորելով սարքավորումների էներգաարդյունավետությունը՝ ընտրված դպրոցներում էներգիայի սպառման ծավալները և վնասակար գազերի արտանետումները հնարավորության սահմաններում կրճատելու նպատակով:
Նախատեսվում է նաև ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման ուղղությամբ, առնվազն 1000՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար 5 ոլորտի (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհարգրություն, ինֆորմատիկա) ուսուցչի վերապատրաստում, որի համար կմշակվեն ուսուցիչների վերապատրաստման նյութեր, կստեղծվի դասապրոցեսում լաբորատոր սարքավորումների օգտագործման, դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներով, թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառման համար մեթոդական ուղեցույց:
Բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների գնման գործընթացը կազմակերպելու նպատակով, անհրաժեշտ է կազմել համապատասխան սարքավորումների, նյութերի ցանկերը, տեխնիկական բնութագրերը: Վերոնշյալ գործողությունները իրականացնելու և լաբորատոր սարքավորումների ձեռք բերման մրցութային փաթեթները ամփոփելու նպատակով նախատեսվում է վարձել անհատ խորհրդատուներ, ովքեր կիրականացնեն նաև ամփոփված մրցույթի շրջանակներում կնքված պայմանագրերով դպրոցներին մատակարարվելիք լաբորատոր սարքավորումների, նյութերի տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության դիտարկումը:
II. ՆՊԱՏԱԿԸ
Այս առաջադրանքի հիմնական նպատակն է նկարագրել անհատ խորհրդատուների պարտականությունները, ովքեր պետք է կազմեն/վերանայեն ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաների լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկերը, տեխնիկական բնութագրերը, աջակցեն մրցույթի գնահատման հանձնաժողովին` հայտերի գնահատման ընթացքում, ինչպես նաև իրականացնեն ամփոփված մրցույթի շրջանակներում կնքված պայմանագրերով դպրոցներին մատակարարվելիք լաբորատոր սարքավորումների, նյութերի տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության դիտարկումը:
III. ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԲՆՈՒՅԹԸ
Ակնկալվում է, որ ընտրված խորհրդատուները սերտորեն կհամագործակցեն հետևյալ կառույցների հետ.
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ),
- «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի (ԿԾԿ),
- «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ),
- ՀՀ մարզերի մարզպետարանների ,
- Դպրոցների:

IV. ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Ուսումնասիրել ՀՀ կրթության համակարգի կարիքները, մասնավորապես` բնական գիտությունների նշված ուղղություններով պրակտիկ հմտությունների զարգացման կարիքների տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման պահանջները;
- Ուսումնասիրել համապատասխան ոլորտում միջազգային փորձը;
- Կազմել/վերանայել ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկերը, դրանց տեխնիկական հատկորոշիչները՝ օգտվելով ԿԾԿ-ում առկա նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում մշակված նմանատիպ ցանկերից, համադրելով դրանք վերանայված առարկայական ծրագրերի և չափորոշչի հետ` առանձնացնելով ըստ դպրոցների կրթական ծրագրերի աստիճանի՝ հիմնական և միջնակարգ: Էներգիայի սպառումը և վնասակար գազերի արտանետումները հնարավորության դեպքում կրճատելու նպատակով անհրաժեշտ է առաջնահերթություն տալ էներգաարդյունավետ սարքավորումներին;
- Սահմանել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների, նյութերի քանակային ցուցանիշները՝ առանձնացնելով ըստ դասարաններում աշակերտների միջին թվի՝ մինչև 10, 20 և 30 աշակերտ, ընդ որում պահանջվող նյութերի քանակները անհրաժեշտ է սահմանել 2 ուսումնական տարվա կտրվածքով;
- Ըստ անհրաժեշտության տալ լրացուցիչ առաջարկություններ լաբորատորիաների կահավորման վերաբերյալ;
- Աջակցել մրցույթի գնահատման հանձնաժողովին` հայտերի գնահատման ընթացքում;
- Ըստ անհրաժեշտության մասնակցել մրցույթի ընթացքում առաջացած հարցերի պարզաբանմանը;
- Դիտարկել լաբորատոր սարքավորումների և նյութերի գնման մրցույթին ներկայացված հայտերում տեխնիկական փաստաթղթերի ամբողջականությունը;
- Դիտարկել ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում մրցութային հայտերում ներկայացված լաբորատոր սարքավորումների, նյութերի տեխնիկական հատկորոշիչների մրցութային փաթեթով սահմանված պահանջներին համապատասխանությունը;
- Դիտարկումների հիման վրա կազմել լաբորատոր սարքավորումների և նյութերի գնման մրցույթի տեխնիկական գնահատման համեմատական աղյուսակը;
- Դիտարկել ամփոփված մրցույթի շրջանակներում կնքված մատակարար կազմակերպության կողմից մատակարարման ենթակա ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում լաբորատոր սարքավորումների և նյութերի՝ յուրաքանչյուր ապրանքատեսակից 5 հատի, ֆիզիկական վիճակի և տեխնիկական հատկորոշիչների համապատասխանությունը պայմանագրով սահմանված ապրանքների տեխնիկական չափորոշիչներին՝ նախքան վերջնական նշանավայրեր առաքելը:

V. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Առաջին փուլ (մեկ ամիս)- այս փուլի ընթացքում խորհրդատուները պետք է՝
- Կազմեն/վերանայեն ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ համապատասխան ոլորտի լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկերը, դրանց տեխնիկական հատկորոշիչները՝ օգտվելով ԿԾԿ-ում առկա նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում մշակված նմանատիպ ցանկերից, համադրելով դրանք վերանայված առարկայական ծրագրերի և չափորոշչի հետ, ինչպես նաև առաջնահերթություն տալով էներգաարդյունավետ սարքավորումներին՝ էներգիայի սպառումը և վնասակար գազերի արտանետումները հնարավորության դեպքում կրճատելու համար՝ առանձնացնելով ըստ դպրոցների կրթական ծրագրերի աստիճանի՝ հիմնական և միջնակարգ;
- Սահմանեն գնման ենթակա լաբորատոր սարքավորումների, նյութերի քանակային ցուցանիշները՝ առանձնացնելով ըստ դասարաններում աշակերտների միջին թվի՝ մինչև 10, 20 և 30 աշակերտ, ընդ որում պահանջվող նյութերի քանակները անհրաժեշտ է սահմանել 2 ուսումնական տարվա կտրվածքով;
- Ըստ անհրաժեշտության ներկայացնեն լրացուցիչ առաջարկություններ լաբորատորիաների կահավորման վերաբերյալ;
- Լաբորատոր սարքավորումների, նյութերի վերանայված ցանկերը նախքան վերջնական ընդունումը, կներկայացվի «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ)՝ կարծիքի, որինկատառումների հիման վրա ըստ անհրաժեշտության կվերանայվի լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկը:

Երկրորդ փուլ (երեք ամիս՝ մեկնարկած մրցույթի հայտարարման օրվանից)

Մրցույթի հայտարարման փուլ` տևում Է մոտ 1,5 ամիս, որի ընթացքում հետաքրքրված կազմակերպությունների կողմից կարող են առաջանալ հարցեր: Ըստ անհրաժեշտության խորհրդատուները պետք է մասնակցեն մրցույթի ընթացքում առաջացած մասնագիտական հարցերի պարզաբանմանը:

Գնահատման փուլ` այս փուլի ընթացքում խորհրդատուները պետք է՝
ա/ հայտերի գնահատման ընթացքում աջակցեն մրցույթի գնահատման հանձնաժողովին,
բ/ դիտարկեն լաբորատոր սարքավորումների և նյութերի գնման մրցույթին ներկայացված հայտերում տեխնիկական փաստաթղթերի ամբողջականությունը,
գ/ դիտարկեն ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում մրցութային հայտերում ներկայացված լաբորատոր սարքավորումների, նյութերի տեխնիկական հատկորոշիչների մրցութային փաթեթով սահմանված պահանջներին համապատասխանությունը,
դ/ դիտարկումների հիման վրա կազմեն հաշվետվություն՝ լաբորատոր սարքավորումների և նյութերի համապատասխանության վերաբերյալ և կից ներկայացնեն տեխնիկական գնահատման համեմատական աղյուսակը՝ ըստ ապրանքատեսակների:


Երրորդ փուլ (շուրջ վեց ամիս) - Այս փուլը մեկնարկելու է մատակարարման պայմանագրով սահմանված ապրանքատեսակը մատակարարի պահեստային տարածք հասցնելուց հետո և տևելու է մինչև մատակարարման պայմանագրով սահմանված մատակարարման ավարտը՝ ելնելով մատակարարի կողմից ապրանքների մատակարարման ժամանակացույցից:
Այս փուլի ընթացքում խորհրդատուները պետք է՝
- Դիտարկեն մատակարար կազմակերպության կողմից մատակարարման ենթակա ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում լաբորատոր սարքավորումների և նյութերի՝ յուրաքանչյուր ապրանքատեսակից 5-ական օրինակի, ֆիզիկական վիճակի և տեխնիկական հատկորոշիչների համապատասխանությունը մատակարարման պայմանագրով սահմանված ապրանքների տեխնիկական հատկորոշիչներին՝ մինչև վերջնական նշանավայրեր առաքելը:

VI. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակնկալվող արդյունքները
I փուլ
- Ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ համապատասխան ոլորտի լաբորատոր սարքավորումների, նյութերի վերանայված ցանկերը, դրանց քանակները և տեխնիկական հատկորոշիչները՝ ըստ ԿԾԿ-ի կողմից տրամադրված ձևաչափի (անգլերեն լեզվով):
II փուլ
- Հայտերի տեխնիկական գնահատման վերաբերյալ հաշվետվությունը և կից համեմատական աղյուսակը (անգլերեն լեզվով):
III փուլ
- Դիտարկման արդյունքների ամփոփ հաշվետվությունը՝ մատակարար կազմակերպության կողմից մատակարարման ենթակա ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ ոլորտներում լաբորատոր սարքավորումների և նյութերի ֆիզիկական վիճակի և տեխնիկական հատկորոշիչների համապատասխան մատակարարման պայմանագրով սահմանվածին համապատասխանության վերաբերյալ:
VII. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Աշխատանքներն իրականացվելու են վերոնշյալ վարկային ծրագրի ընթացքում՝ 2022-2024 թվականները ընկած ժամանակահատվածում:

VIII. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Խորհրդատուները հաշվետու են Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ-ի տնօրենին:

VIII. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Ընտրված խորհրդատուները պետք է բավարարեն որակավորման հետևյալ նվազագույն պահանջներին`
• Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում:
• Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
• Կրթական սարքավորումների, նյութերի /տեխնոլոգիաների տեխնիկական բնութագրերի/ հատկորոշիչների մշակման փորձ:
• Պրակտիկ հմտություններ /լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքի փորձ, գիտահետազոտական աշխատանքների մասնակցություն և այլն/:
• ՀՀ կրթական համակարգի իմացություն:
• Մասնագիտական անգլերենի իմացություն:
• Որպես առավելություն կդիտարկվեն`
ա/ դպրոցում աշխատանքային փորձը,
բ/ մասնակցությունը հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակմանը/վերանայմանը,
գ/ մասնակցությունը Համաշխարհային Բանկի կրթական ծրագրերին:

Կրթության, որակավորման և աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի ներկայացումը պարտադիր է:

 

Նորություններ

19.09.2022 Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը ստորև տրվող իրավասության պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական... 16.09.2022 Աշխատանքային հանդիպում Կրթական ծրագրերի կենտրոնում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Գործընթացի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Կրթական ծրագրերի կենտրոնում հանդիպել են ՀՀ Արմավիրի մարզի Կրթության մշակույթի սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի հետ: Հանդիպման առանցքում... 13.09.2022 Համաշխարհային բանկի Եվրոպա Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահի այցը թիվ 142 ավագ դպրոց Համաշխարհային բանկի Եվրոպա Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն սեպտեմբերի 12-ին այցելել է Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, որը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի համաֆինասավորմամբ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով:Աշակերտները և ուսուցիչները ուրախ էին, որ վերադարձել են հիմանորոգված դպրոց , սովորելու են լավագույն պայմաններում և օգտվելու են նոր STEM (ԲՏՃՄ բնագիտական ուղղվածության)...