Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ ճարտարագետ-խորհրդատուի ընտրության նպատակով

20.06.2022

 

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում նախակրթարանների վերանորոգման աշխատանքներին աջակցելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ ճարտարագետ-խորհրդատուի ընտրության նպատակով:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային բանկի “Գնումների կարգավորումներ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման վարկառռւների համար” թվագրված հուլիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (“Գնումների կարգավորումներ”) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Ճարտարագետ-խորհրդատուի աշխատանքային պարտականությունների շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
• Ապահովի փոխհամագործակցությունը` ԿԾԿ ԾԻԳ–ի և վերանորոգման աշխատանքներիրականացնող ուսումնական հաստատությունների միջև:
• Ծանոթանա Համաշխարհային բանկի շինարարական աշխատանքներին առնչվող գործողպահանջներին:
• Դիտարկի ուսումնական հաստատությունների կողմից միկրոծրագրերի առաջարկների հետ ներկայացված նախահաշիվները՝ անհրաժեշտության դեպքում կատարի ստուգումներ/ուղղումներ/փոփոխությունններ՝ համագործակցելով հաստատությունների տնօրենների հետ :
• Ստուգի էներգաարդյունավետության պահանջներին համապատասխան առաջարկվող նյութերի ցանկը;
• Կատարի այցելություններ նախարարության և մարզպետարանի կողմից ներկայացված ուսումնական հաստատություններ ;
• Կատարի նախադպրոցական հաստատությունների տարածքների ընտրություն և ըստ անհրաժեշտության ներկայացնի առաջարկություններ՝ կատարվելիք տարածքային փոփոխությունների վերաբերյալ ;
• Հետևի ներառական կրթության քաղաքաշինական նորմերի կիրառմանը;
• Աջակցի համապատասխան գնումների փաստաթղթերի պատրաստմանը և դրանց գնահատմանը.
• Մասնակցի ուսումնական հաստատությունների նախնական, միջանկյալ և հետվերանորոգման աշխատանքներին առնչվողուսումնասիրությանը:
• Հետևի, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են համապատասխան սահմանված նորմերի և ընթացակարգերի, անհրաժեշտության դեպքում ներկայացնի հատուկ կարծիք.
• Մասնակցի վերանորոգման աշխատանքներիկառավարմանը.
• Վերահսկի վերականգնողական աշխատանքների համար պատասխանատու գործողությունները. Վերահսկի վերանորոգման աշխատանքներին առնչվող գործողությունները.
• Գնահատի առաջացած խնդիրները և ներկայացնի առաջարկություններ արդյունավետ լուծումներ գտնելու համար.
• Վերահսկի վերանորոգման աշխատանքների իրականացումը՝ համաձայն.
• Ապահովի Ենթաբաղադրիչի վերանորոգմանան աշխատանքների ժամանակին և արդյունավետ իրականացումը.
• Վերանայի հաշվետվությանը կից դպրոցների կողմից ներկայացված վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ակտերը. Կատարի ընտրանքային հսկիչ չափումներ: Խնդիրների հայտնաբերման դեպքում առաջարկություններ ներկայացնի դրանք մեղմելու և լուծելու համար:
• Կատարի Ծրագրի իրականացման մոնիտորինգ՝ պարբերական այցելությունների միջոցով՝ պարզաբանելու ջեռուցման և էներգախնայողության քաղաքաշինական պահանջները.
• Անհրաժեշտության դեպքում կատարի այլ առաջադրանքներ, որոնք կարող են հանձնարարվել 1.1 ենթաբաղադրիչի ղեկավարի կողմից.
• Ներկայացնի հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ ամսական ամփոփ հաշվետվություն, ներառյալ վերանորոգվող տարածքներում նախատեսված, ավարտված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն /ուղեկցվող նկարներով/:


Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2022թ. հուլիսից մինչև 2025թ. երկրորդ կիսամյակ ընկած ժամանակահատվածը:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին՝
• Բարձրագույն կրթություն՝ մասնագիտացված շինարարական աշխատանքների ճարտարագիտության կամ ճարտարապետության ոլորտում (պահանջվում է վավերացված դիպլոմ)
• Առնվազն հինգ տարվա փորձ վերականգնողական/շինարարական աշխատանքներում և դրանց իրականացման մասնագիտական փորձաքննություն (ապացուցվում է փաստաթղթով)
• Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ շինարարական աշխատանքների նախագծերի նախագծման, իրականացման և կառավարման ոլորտում, նախընտրելի է միջազգային ֆինանսավորող կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերով:
• Հանրային և միջազգային նախագծերի, նախընտրելի է Համաշխարհային բանկի ծրագրերի հետ կապված գնումների ընթացակարգերի փորձը կդիտվի որպես առավելություն;
• Վերականգնողական/շինարարական աշխատանքներին առնչվող ՀՀ գործող նորմերի և իրավական ակտերի իմացություն.
• Նորմատիվ փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն.
• համակարգչային տեխնիկայի օգտագործման բավարար հմտություններ;
• Գերազանց կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ;
• Ունենա հաղորդակցվելու և համագործակցելու կարողություններ և գերադասելի է վերապատրաստման կարողություններով;
• Անգլերեն լեզվի լավ իմացություն (բանավոր և գրավոր):

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն շինարարական-ճարտարագիտության կամ ճարտարապետության ոլորտում
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

• Թեկնածուի հատուկ փորձը
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարական աշխատանքների կառավարման ոլորտում
- աշխատանքային փորձ ուսումնական հաստատությունների հետ


Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փ. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև 2022թ.-ի հունիսի 28-ը, ժամը 17:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (27) հեռախոսահամարով:

Խորհրդատուի աշխատանքային պարտականությունները ամբողջական ներկայացված է կից՝ Հավելված 1-ում: 
Հավելված 1
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՃԱՐՏԱՐԱԳԵՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Առաջադրանք
Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսված խորհրդատվական ծառայությունները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի (Վարկ համար 9389- -AM) լրացուցիչ ֆինանսավորմամբ (ԼՖ) իրականացվող «Կրթության բարելավում» ծրագրի (այսուհետ՝ԿԲԾ շրջանակներում:ԼՖ-ով ԿԲԾ-ն իր գործողությունները կծավալի 5 հիմնական ողղություններով.
• Ենթաբաղադրիչ 1.1. Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում
• Ենթաբաղադրիչ 1.2. Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը•Ենթաբաղադրիչ 1.3. Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում • Ենթաբաղադրիչ 1.5. Հանրակրթական դպրոցների վերազինում
• Բաղադրիչ 2. Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանըԵնթաբաղադրիչների 1.1-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ։ Մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել շուրջ 80 հիմնվող նախակրթական հաստատություն, ինչպես նաև նախակրթարաններին հարող տարածքներում հիմնել խաղահրապարակներ։

2. Տեխնիկական առաջադրանքի նպատակը
Տեխնիկական առաջադրանքի նպատակն է կազմակերպել, համակարգել և վերահսկել Ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքները՝ ճարտարագետ-խորհրդատու ընտրելու միջոցով՝ ապահովելով դրանց ժամանակին և արդյունավետ իրականացումը:

3. Աշխատանքի շրջանակը
Խորհրդատուն պատասխանատու կլինի ենթաբաղադրիչի շինարարական աշխատանքների մոնիտորինգի, գնահատման և առաջադրանքների համակարգման համար: Ամեն դեպքում, նա պատասխանատվություն չի կրելու կապալառուների անմիջական վերահսկողության համար, հետևաբար նա իր բոլոր դիտողությունները և առաջարկությունները կուղղի 1.1 ենթաբաղադրիչի ղեկավարին: Իր առաջադրանքների համար նա պետք է պարբերաբար այցելի յուրաքանչյուր վայր ։ Այցելություններ կարող են իրականացվել նաև ԾԻԳ-ի անձնակազմի հետ։ Խորհրդատուին ԿԾԿ գրասենյակիի տարածքում կտրամադրվի աշխատավայր՝ հագեցած անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով:

Ճարտարագետ-խորհրդատուն պետք է`
• Ապահովի փոխհամագործակցությունը`ԿԾԿ ԾԻԳ –ի և վերանորոգման աշխատանքներիրականացնող ուսումնական հաստատությունների միջև:
• Ծանոթանա Համաշխարհային բանկի շինարարական աշխատանքներին առնչվող գործողպահանջներին:
• Դիտարկի ուսումնական հաստատությունների կողմից միկրոծրագրերի առաջարկների հետ ներկայացված նախահաշիվները՝ անհրաժեշտության դեպքում կատարի ստուգումներ/ուղղումներ/փոփոխությունններ՝ համագործակցելով հաստատությունների տնօրենների հետ :
• Ստուգի էներգաարդյունավետության պահանջներին համապատասխան առաջարկվող նյութերի ցանկը;
• Կատարի այցելություններ նախարարության և մարզպետարանի կողմից ներկայացված ուսումնական հաստատություններ ;
• Կատարի նախադպրոցական հաստատությունների տարածքների ընտրություն և ըստ անհրաժեշտության ներկայացնի առաջարկություններ՝ կատարվելիք տարածքային փոփոխությունների վերաբերյալ ;
• Հետևի ներառական կրթության քաղաքաշինական նորմերի կիրառմանը;

• Աջակցի համապատասխան գնումների փաստաթղթերի պատրաստմանը և դրանց գնահատմանը.
• Մասնակցի ուսումնական հաստատությունների նախնական, միջանկյալ և հետվերանորոգման աշխատանքներին առնչվողուսումնասիրությանը:
• Հետևի, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են համապատասխան սահմանված նորմերի և ընթացակարգերի, անհրաժեշտության դեպքում ներկայացնի հատուկ կարծիք.

• Մասնակցի վերանորոգման աշխատանքներիկառավարմանը.
• Վերահսկի վերականգնողական աշխատանքների համար պատասխանատու գործողությունները. Վերահսկի վերանորոգման աշխատանքներին առնչվող գործողությունները.
• Գնահատի առաջացած խնդիրները և ներկայացնի առաջարկություններ արդյունավետ լուծումներ գտնելու համար.
• Վերահսկի վերանորոգման աշխատանքների իրականացումը՝ համաձայն.

• Ապահովի Ենթաբաղադրիչի վերանորոգմանան աշխատանքների ժամանակին և արդյունավետ իրականացումը.
• Վերանայի հաշվետվությանը կից դպրոցների կողմից ներկայացված վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ակտերը. Կատարի ընտրանքային հսկիչ չափումներ: Խնդիրների հայտնաբերման դեպքում առաջարկություններ ներկայացնի դրանք մեղմելու և լուծելու համար:
• Կատարի Ծրագրի իրականացման մոնիտորինգ՝ պարբերական այցելությունների միջոցով՝ պարզաբանելու ջեռուցման և էներգախնայողության քաղաքաշինական պահանջները.
• Անհրաժեշտության դեպքում կատարի այլ առաջադրանքներ, որոնք կարող են հանձնարարվել 1.1 ենթաբաղադրիչի ղեկավարի կողմից.
• Ներկայացնի հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ ամսական ամփոփ հաշվետվություն, ներառյալ վերանորոգվող տարածքներում նախատեսված, ավարտված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն /ուղեկցվող նկարներով/:
4. Հաշվետվություն
Խորհրդատուն ամսական կտրվածքով հաշվետու է Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ տնօրենին:
5. Տևողությունը
Ճարտարագետ-խորհրդատուն ծառայություններ է մատուցելու Ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածում:
6. Վարձատրություն
Խորհրդատուին ամսական կտրվածքով կվճարվի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ֆինանսական միջոցներից՝ համաձայն նրա հետ կնքված պայմանագրի պայմանների:
 

Նորություններ

25.05.2023 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ապրիլ և մայիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված... 19.05.2023 «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները ներկայացվեցին Նեյրոգիտության շաբաթվա շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 17-ին տեղի ունեցավ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն¬նե¬րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովը: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հենքի... 18.05.2023 ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին: «ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ...