Հայտարարություններ

Հայտարարություն

12.04.2022

Սույն թվականի ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին, տեղի կունենան ‹‹Լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի առցանց հանրային լսումները։
Բոլոր շահառուները և հետաքրքրված անձիք, այդ թվում պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների, բնապահպանության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են տեղեկատվություն ստանալ info@cfep.am էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 57-56-90 (11), հանրային խորհրդակցության հղումը ստանալու համար։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: info@cfep.am, cfep@arminco.com
Կայքի հասցե՝ www.cfep.am
 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...