Հայտարարություններ

Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գենոմային ճարտարագիտության դասընթացի, հետազոտական ուղեցույցի մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

26.06.2020

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում «Հայ-Ռուսական համալսարանի» կողմից իրականացվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գենոմային ճարտարագիտության դասընթացի, հետազոտական ուղեցույցի մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

Հայ-Ռուսական համալսարանը (ՀՌՀ) «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում իրականացնում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը, որի հիմնական նպատակն է ՀՌՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի հենքի վրա ստեղծել կրթական և գիտական գերազանցության կենտրոն, որը կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը, կրթական, գիտահետազոտական և նորարարական գործունեությունը:
Ակնկալվում է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական գերազանցության կենտրոնն իր ներուժով, ենթակառուցվածքով և գիտակրթական ազդեցությամբ առաջատար դիրքեր կզբաղեցնի Հայաստանում և տարածաշրջանում, կհանդիսանա բուհերը, գործարար կազմակերպությունները և գիտական ինստիտուտները միավորող հարթակ։ Կենտրոնի հիմնումը հնարավորություն կընձեռի նաև բարձրացնել առկա կրթական ծրագրերի որակը՝ մշակելով/ներդնելով նոր առարկայական և կիրառական ծրագրեր և համալրելով առկա ծրագրերը, իրականացնել կրթական և գիտահետազոտական աշխատանքներ կենտրոնի հենքի վրա՝ ստեղծելով գիտական արդյունքների ներդրման և համագործակցության խթանման նոր հնարավորություններ։ Ծրագրի իրականացումը կխթանի նաև ՀՌՀ-ի և մասնավոր հատվածի համագործակցությունը և կստեղծի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստման նոր հնարավորություններ:


ՆՊԱՏԱԿ
Նորաստեղծ կենտրոնում նախատեսված է գիտաուսումնական և հետազոտական ծրագրերի իրականացում, մասնավորապես, գենոմային ճարտարագիտության ոլորտում։ Այս ուղղությամբ ուսանողներին համապատասխան գիտելիքներ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել «Գենոմային ճարտարագիտություն» դասընթացը, որը ներառելու է լսարանային և լաբորատոր դասաժամեր, ինչպես նաև լրամշակել «Գենետիկա» դասընթացը` «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» դիպլոմավորված մասնագետների պատրաստման կրթական ծրագրում։ Դասընթացների բովանդակության (լրա)մշակման և գենոմային ճարտարագիտությանն ուղղված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է մշակել հետազոտական ուղեցույց, ոլորտի վերջին զարգացումների վերաբերյալ անցկացնել սեմինար՝ նորաստեղծ կենտրոնի անձնակազմի և ՀՌՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի (ԿԲԴ) ուսանողների համար (ակնկալվում է առնվազն 20 մասնակից)։ Այս գործողությունների կատարման համար անհրաժեշտ է ստանալ մասնագիտական խորհրդատվություն:


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել անհատ խորհրդատուի ներգրավմամբ, ով իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով:


ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Աշխատանքի իրականացման ժամանակահատվածը սահմանված է 6 ամիս, որը տրոհվելու է 2 փուլի՝ համապատասխանաբար, 2 ամիս (առաջին փուլ՝ 2020թ․ հուլիս-օգոստոս) և 4 ամիս (երկրորդ փուլ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր) տևողությամբ:
(Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից):

Առաջին փուլ
Ուսումնասիրել գենոմային ճարտարագիտության ոլորտի վերջին զարգացումները 2015-2020թթ. գիտական հոդվածներից և մենագրություններից:
Ուսումնասիրել արտերկրյա առնվազն 3 առաջատար բուհի համապատասխան դասընթացների լսարանային և լաբորատոր հատվածների նկարագրերը:
Իրականացնել գենոմային ճարտարագիտության հիմունքներին և կենսաբժշկական գիտական հետազոտություններում դրանց կիրառությանը նվիրված ընդհանուր տեղեկատվական սեմինար՝ նորաստեղծ կենտրոնի անձնակազմի և ԿԲԴ ինստիտուտի ուսանողների համար առնվազն 20 անձի մասնակցությամբ:
Կազմել հաշվետվություն՝ ներառելով տվյալ փուլում մշակված փաստաթղթերը և ներկայացնել հաստատման Ծրագրի ղեկավարին։
Ծրագրի ղեկավարի կամ համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում կատարել անհրաժեշտ վերանայումներ և բարելավումներ և, ըստ այդմ, հաշվետվությունը կրկին ներկայացնել հաստատման:

Երկրորդ փուլ
Մշակել լսարանային և լաբորատոր հատվածներից բաղկացած «Գենոմային ճարտարագիտություն» դասընթացը և լրամշակել «Գենետիկա» դասընթացը՝ ելնելով այլ բուհերի փորձից և կենտրոնում առկա/ձեռքբերվելիք նյութատեխնիկական բազայից և հնարավորություններից,
Կազմել հետազոտական մեթոդական 1 ուղեցույց, որը կպարունակի 7 աշխատանքային պրոտոկոլներ ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի և բջջային կուլտուրաների ստացման, բջիջների հաշվարկի, պահպանման, կուլտիվացիայի, դրանց վերածրագրավորման և տրանսֆեկցիայի վերաբերյալ՝ ելնելով կենտրոնի նյութատեխնիկական բազայից:
Կազմել հաշվետվություն` ներառելով տվյալ փուլում մշակված փաստաթղթերը և ներկայացնել հաստատման Ծրագրի ղեկավարին:
Ծրագրի ղեկավարի կամ համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում կատարել անհրաժեշտ վերանայումներ և բարելավումներ և, ըստ այդմ, հաշվետվությունը կրկին ներկայացնել հաստատման:


ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խորհրդատուի ընտրությունն իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների: Անհատ խորհրդատուն պետք է բավարարի ստորև բերված որակավորման նվազագույն պահանջներին:

Որակավորման չափանիշը (առավելագույն միավորը)
Որակավորում (30 միավոր)՝
Բարձրագույն կրթություն մոլեկուլային և բջջային կենսաբանության, կենսաբժշկության, բժշկության կամ բնական գիտությունների այլ հարակից ոլորտներում, գիտական աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
հայերենի և անգլերենի գերազանց, իսկ ռուսերենի՝ լավ իմացություն:

Ընդհանուր փորձառություն (30 միավոր)՝
Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ,
ընդհանուր և մասնագիտական համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ,
մասնակցությունը միջազգային կամ պետական դրամաշնորհային գիտահետազոտական ծրագրերին ցանկալի է։

Հատուկ փորձառություն (40 միավոր)՝
Համապատասխան ոլորտում գիտական հետազոտությունների իրականացման, գիտական հրապարակումների և/կամ մեթոդական ուղեցույցների պատրաստման առնվազն 3 տարվա փորձ,
վերապատրաստում(վերապատրաստումներ) անցած լինի մոլեկուլային կենսաբանության, գենոմային ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում,
կենսաբժշկության ոլորտում գիտական միջոցառումների կազմակերպման փորձը ցանկալի է,
WoS կամ Scopus շտեմարանում առկա առնվազն 3 հոդված վերջին 5 տարվա ընթացքում:

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
կրթությունը և փորձը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Համապատասխան որակավորում և փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Հայ-Ռուսական համալսարան` ք. Երևան, Հովսեփ էմինի 123, 0051, 1-րդ հարկ, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտ կամ (ցանկալի է) էլ. փոստով (roksana.zakharyan@rau.am) մինչև ս.թ.հուլիսի 6-ը, ժամը 15:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով՝ (0037495) 542066:

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...