Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման համար տեղեկատվական տեխնոլոգիաների (օպերացիոն համակարգեր, UNIX/LINUX և օբյեկտային ծրագրավորման իմացությամբ) անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

18.02.2020

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է. մշակել և ԵՊԼՀ-ում ներդնել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն:
«Հաշվողական լեզվաբանությունը» միջգիտակարգային ՄԿԾ է, որը ներառում է լեզվաբանական, մաթեմատիկական և համակարգչային գիտությունների մասնագիտական կառուցամասեր: Դրանով պայմանավորված, ՄԿԾ-ի մշակման աշխատանքային խմբում նախատեսվում է նշված ոլորտներից յուրաքանչյուրից ներգրավել համապատասխան փորձ և որակավորում ունեցող մասնագետներ: Մասնավորապես, աշխատանքային խմբում, որպես անհատ խորհրդատուներ, կընդգրկվեն լեզվաբանության 4 մասնագետ, որոնցից մեկը՝ նաև աշխատանքային խմբի համակարգող, մաթեմատիկայի՝ 2 և համակարգչային գիտությունների 2 մասնագետ: Աշխատանքային խմբում ներգրավված յուրաքանչյուր անհատ խորհրդատու կունենա պարտականությունների իր շրջանակը:
Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (օպերացիոն համակարգեր, UNIX/LINUX և օբյեկտային ծրագրավորման իմացությամբ), իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:

Առաջին փուլ
- Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների մշակման աշխատանքներին:
- Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագծի քննարկմանը համապատասխան գործատուների, ՀՀ աշխատաշուկայում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող կիրառական լեզվաբանների և ՏՏ մասնագետների, Ծրագրի շրջանակում օտարերկրյա գործընկեր համալսարաններ գործուղման մեկնած մասնագետների, այլ շահակիցների, ինչպես նաև միջազգային խորհրդատու(ներ)ի հետ:
- Ուսումնասիրել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի վերլուծության արդյունքները և այդ ուղղությամբ ընտրված անհատ խորհրդատուի առաջարկները:
- Ուսումնասիրել այլ բուհերի համանման կրթական ծրագրերի հետ համեմատական վերլուծության արդյունքները, որոշարկել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մոդուլի և/կամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտակարգի դասընթաց(ներ)ի տեղը, դերը և ընդհանուր ծավալը ուսումնասիրված բուհերի կրթական ծրագրերում:
- Մշակել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի համակարգչային գիտություններ և հատկապես «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մոդուլի և/կամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտակարգի դասընթաց(ներ)ի ուսումնառության վերջնարդյունքները՝ ապահովելով այդ վերջնարդյունքների համապատասխանությունը ՀՀ ՈԱՇ-ի 6-րդ մակարդակի բնութագրիչներին:
- Քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, իրականացնել դրանց վերանայում:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:

Երկրորդ փուլ
- Որոշարկել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ում «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մոդուլի և/կամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտակարգի դասընթաց(ներ)ի մշակման մեթոդաբանությունը՝ հիմնվելով ՄԿԾ-ի մշակման մեթոդական ուղեցույցի վրա և կիրառելով կրեդիտներով արտահայտված բեռնվածության հաշվարկի մեխանիզմը:
- Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակել «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ի ուսումնական պլանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մոդուլի և/կամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտակարգի դասընթաց(ներ)ի ցանկը:
- Համադրել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մոդուլի և/կամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտակարգի դասընթաց(ներ)ի համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ով ուսումնառության ավարտին ակնկալվող վերջնարդյունքների հետ և ըստ անհրաժեշտության իրականացնել դրանց վերանայումը:
- Սահմանել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մոդուլի և/կամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտակարգի դասընթաց(ներ)ի կրեդիտներով արտացոլված բեռնվածությունը։
- Մշակել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մոդուլը և/կամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտակարգի դասընթաց(ներ)ի նկարագրերի նախագծերը:
- Ըստ անհրաժեշտության բարելավել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքները՝ ըստ «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության համար ընտրված անհատ խորհրդատուի դիտարկումների:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:

Երրորդ փուլ
- Ամբողջականացնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մոդուլը և/կամ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» գիտակարգի դասընթաց(ներ)ի նկարագրերը և պատրաստել վերջնական տարբերակը՝ ներառյալ տիտղոսաթերթը, մոդուլի/դասընթաց(ներ)ի նպատակն ու խնդիրները, նկարագրերը, ակնկալվող վերջնարդյունքները, ուսումնառության և գնահատման ձևերը, թեմատիկ պլանավորումը ըստ շաբաթների, գրականության ցանկն ու հղումները:
- Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մասնագիտական պրակտիկայի, կուրսային աշխատանքի և ավարտական աշխատանքի պահանջների մշակման աշխատանքներին, կազմել Տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող պահանջների նկարագրերը:
- Մշակված մոդուլները ներկայացնել աշխատանքային խմբի համակարգողին և վերջինիս կողմից արված դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության կատարել համապատասխան վերանայումներ:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)
Տեղեկատվական տեխնոլոգիաների (օպերացիոն համակարգեր, UNIX/LINUX և օբյեկտային ծրագրավորման իմացությամբ) խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2020թ. մարտ- մայիս (3 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2020թ. հուլիս - դեկտեմբեր (6 ամիս),
- երրորդ փուլ՝ 2021թ. հունվար (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Տեղեկատվական տեխնոլոգիաների (օպերացիոն համակարգեր, UNIX/LINUX և օբյեկտային ծրագրավորման իմացությամբ) խորհրդատուն պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պահանջներին.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
- բարձրագույն կրթություն ՏՀՏ, մաթեմատիկայի կամ ճարտարագիության ոլորտում,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
առնվազն 10 տարվա աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 5 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ, համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ։ 30
Հատուկ փորձառություն՝
- տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ։ - 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. փետրվարի 27-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 


 

Նորություններ

27.01.2023 Հանդիպում Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով աջակցություն տրամադրող անհատ խորհրդատուների և ՀՀ դպրոցների տնօրենների հետ ‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ կբարելավվի ԿԳՄՍՆ կարողությունները՝ տվյալների հավաքագրման, վերլուծության միջոցով վերահսկելու հայաստանյան դպրոցների գործունեության արդյունավետությունը: Այս Ենթաբաղադրիչը կխթանի տվյալներով հիմնավորված և փաստերի վրա հիմնված կրթական քաղաքականության մշակման գործընթացը։ Ներկայումս ընթացքում է տվյալների... 26.01.2023 ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը մեկնարկել է թվով 4 ավագ դպրոցների վերակառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում մեկնարկել է թվով 4 ավագ դպրոցների վերակառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքների տևողությունը վերոնշյալ ավագ դպրոցներում կազմելու է մոտ 27 ամիս: Ներկայումս ընթանում են վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի վերամշակման աշխատանքները: Հավելենք, որ... 19.01.2023 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2023 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2022 թվականի հունիսից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2022 թվականի հունիս օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ թվով 5 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է...