Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման աշխատանքային խմբի համակարգող և «Բառագիտություն» ու «Տիպաբանություն» ուղղություններով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

18.02.2020

<< >> _________ 2020թ.

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է. մշակել և ԵՊԼՀ-ում ներդնել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն:
«Հաշվողական լեզվաբանությունը» միջգիտակարգային ՄԿԾ է, որը ներառում է լեզվաբանական, մաթեմատիկական և համակարգչային գիտությունների մասնագիտական կառուցամասեր: Դրանով պայմանավորված, ՄԿԾ-ի մշակման աշխատանքային խմբում նախատեսվում է նշված ոլորտներից յուրաքանչյուրից ներգրավել համապատասխան փորձ և որակավորում ունեցող մասնագետներ: Մասնավորապես, աշխատանքային խմբում, որպես անհատ խորհրդատուներ, կընդգրկվեն լեզվաբանության 4 մասնագետ, որոնցից մեկը՝ նաև աշխատանքային խմբի համակարգող, մաթեմատիկայի` 2 և համակարգչային գիտությունների` 2 մասնագետ: Աշխատանքային խմբում ներգրավված յուրաքանչյուր անհատ խորհրդատու կունենա պարտականությունների իր շրջանակը:
Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի աշխատանքները համակարգող և «Բառագիտություն» ու «Տիպաբանություն» ուղղությունների մշակման անհատ խորհրդատուն, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:

Առաջին փուլ
- Մշակել աշխատանքային խմբի աշխատանքային ծրագիրը՝ ներառելով յուրաքանչյուր գործողության համար ակնկալվող արդյունքները, և դրանց կատարման ժամանակացույցը, ըստ անհրաժեշտության պարբերաբար վերանայել ծրագիրը:
- Ղեկավարել աշխատանքային խմբի աշխատանքները, հետևել աշխատանքային ծրագրով նախատեսված գործողությունների ժամանակին և պատշաճ կատարմանը, կազմակերպել խմբի հանդիպումները և վարել դրանք:
- Ուսումնասիրել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի վերլուծության արդյունքները և այդ ուղղությամբ ընտրված անհատ խորհրդատուի առաջարկները: Համակարգել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով այլ բուհերի համանման կրթական ծրագրերի հետ համեմատական վերլուծության արդյունքները:
- Կազմակերպել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագծի քննարկումը համապատասխան գործատուների, ՀՀ աշխատաշուկայում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող կիրառական լեզվաբանների, Ծրագրի շրջանակում օտարերկրյա գործընկեր համալսարաններ գործուղման մեկնած մասնագետների, այլ շահակիցների, ինչպես նաև միջազգային խորհրդատու(ներ)ի հետ:
- Որոշարկել «Բառագիտություն» և «Տիպաբանություն» մոդուլների և/կամ «Բառագիտություն» և «Տիպաբանություն» գիտակարգերի դասընթաց(ներ)ի դերը և ընդհանուր ծավալը ուսումնասիրված բուհերի կրթական ծրագրերում:
- Մշակել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի լեզվաբանական կառուցամասի և հատկապես «Բառագիտություն» և «Տիպաբանություն» մոդուլների և/կամ «Բառագիտություն» և «Տիպաբանություն» գիտակարգերի դասընթաց(ներ)ի ուսումնառության վերջնարդյունքները:
- Գնահատել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ-ի) 6-րդ մակարդակի բնութագրիչների հետ՝ համեմատման և քարտեզագրման միջոցով, ըստ անհրաժեշտության իրականացնել դրանց վերանայումը:
- Ապահովել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագծի վերանայման և վերջնական տարբերակի պատրաստման աշխատանքները՝ հաշվի առնելով շահակիցների առաջարկությունները կամ դիտողությունները և ՀՀ ՈԱՇ-ի 6-րդ մակարդակի բնութագրիչների հետ համապատասխանեցման արդյունքները:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:


Երկրորդ փուլ
- Որոշարկել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի բոլոր մոդուլների մշակման մեթոդաբանությունը՝ ներառյալ կոմպետենցիաների վրա հիմնված, մոդուլային կառուցվածքով ուսումնական պլանի կազմման համար կրեդիտներով արտահայտված բեռնվածության հաշվարկի մեխանիզմը:
- Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակել «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ի ուսումնական պլանը, ինչպես նաև մոդուլների և/կամ դասընթաց(ներ)ի ցանկը:
- Համադրել «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ի յուրաքանչյուր մոդուլի և/կամ դասընթացի համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը ՄԿԾ-ով ուումնառության ավարտին ակնկալվող վերջնարդյունքների հետ, և ըստ անհրաժեշտության համակարգել դրանց վերանայումը:
- Մշակել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի լեզվաբանական կառուցամասի «Բառագիտություն» և «Տիպաբանություն» մոդուլների և/կամ «Բառագիտություն» և «Տիպաբանություն» գիտակարգերի դասընթաց(ներ)ի նկարագրերի նախագծերը:
- Գնահատել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի յուրաքանչյուր մոդուլի և/կամ դասընթացի համար սահմանված կրեդիտներով արտացոլված բեռնվածությունը։
- Ըստ անհրաժեշտության բարելավել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքները՝ ըստ «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության համար ընտրված անհատ խորհրդատուի դիտարկումների:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:


Երրորդ փուլ
- Ամբողջականացնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի «Բառագիտություն» և «Տիպաբանություն» մոդուլների և/կամ «Բառագիտություն» և «Տիպաբանություն» գիտակարգերի դասընթաց(ներ)ի նկարագրերը և պատրաստել վերջնական տարբերակը՝ ներառյալ տիտղոսաթերթը, մոդուլի/դասընթաց(ներ)ի նպատակն ու խնդիրները, նկարագրերը, ակնկալվող վերջնարդյունքները, ուսումնառության և գնահատման ձևերը, թեմատիկ պլանավորումը ըստ շաբաթների, գրականության ցանկն ու հղումները:
- Մշակել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մասնագիտական պրակտիկայի, կուրսային աշխատանքի և ավարտական աշխատանքի պահանջները, կազմել Բառագիտությանը և Տիպաբանությանը առնչվող պահանջների նկարագրերը:
- Դիտարկել աշխատանքային խմբի մյուս յոթ անդամների կողմից մշակված մոդուլների նախագծերը և ըստ անհրաժեշտության կատարել վերանայման հետ կապված համապատասխան առաջարկություններ:
- Աշխատանքային խմբի մյուս անդամների կողմից արված վերանայումներից հետո ամբողջականացնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ն:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին:

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)
Համակարգող և «Բառագիտություն» ու «Տիպաբանություն» ուղղություններով խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2020թ. մարտ- մայիս (3 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2020թ. հուլիս - դեկտեմբեր (6 ամիս),
- երրորդ փուլ՝ 2021թ. հունվար (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջներ և գնահատման չափանիշներ.
Համակարգող և «Բառագիտություն» ու «Տիպաբանություն» ուղղություններով անհատ խորհրդատուն պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պահանջներին.

Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում ՝
- բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ մանկավարժության ոլորտում,
- բանասիրական կամ լեզվաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
- հայերենի՝ գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 10 տարվա աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում,
- գիտամանկավարժական աշխատանքների համակարգման/ղեկավարման 5 տարվա փորձ,
- համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
- լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- լեզվաբանական կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. փետրվարի 27-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:



 

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...