Հայտարարություններ

<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով խորհրդատուի ընտրության մրցույթի 2019թ. ապրիլի 19-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում

30.04.2019

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուն կղեկավարի <<Լեզուներ>> աշխատանքային խմբերի աշխատանքները` վերանայելու տվյալ ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Մասնավորապես, տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
2. Ներգրավել հանրակրթական պետական չափորոշչի վերանայմանը, որը կընդգրկի հետևյալ գործողությունները՝
Առաջադրանք 1 (մայիս 10 - 22)
• Ուսումնասիրել ներկայումս գործող հանրակրթական պետական չափորոշիչը, ազգային կրթակարգը, ներառական կրթության չափորոշիչները, այլ փաստաթղթեր,
• Պարզաբանել հանրակրթության առջև ծառացած հիմնախնդիրները կապված չափորոշիչների և առարկայական ծրագրերի հետ,
• Պատրաստել առարկայացանկի, հենքային ուսումնական պլանի և ուսումնառության վերջնարդյունքների նախնական տարբերակ:
Առաջադրանք 2 (մայիս 30 – հունիս 1)
• Մասնակցել հանրակրթության պետական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարին, որին մասնակցելու են ուսումնական ծրագրերի մասնագետներ, միջազգային փորձագետներ, կրթական քաղաքականություն մշակողներ և այլ մասնագետներ,
• Ակտիվորեն ներգրավել աշխատախմբերում.
- քննարկել և մշակել hանրակրթության պետական չափորոշիչների տարբեր բաղադրիչները` ներառյալ առարկայական ծրագրերի կազմման ձևաչափը և սկզբունքները, միջազգայնորեն ընդունված չափանիշները,
- սերտորեն աշխատել միջազգային փորձագետների հետ,
- ներկայացնել առաջադրանք 1-ի շրջանակներում կատարված աշխատանքը,
- նախապատրաստել հանրակրթության պետական չափորոշչի նախագծի ընդհանուր նկարագիրը:
Առաջադրանք 3 (հունիսի1 – հուլիսի 30)
• Ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը` ներառելով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:
3. Մասնակցել նշված ոլորտի աշխատանքային խմբի անդամների ընտրության գործընթացին,
4. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը,
5. Կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպումները,
6. Հանձնարարել առաջադրանքներ աշխատանքային խմբի անդամներին,
7. Խմբագրել և վերանայել աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթերը,
8. Մասնակցել սեմինարների, հանդիպումների` ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը,
9. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին,
10. Պատասխանատու լինել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակի համար,
11. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլների մշակումը
12. Կազմակերպել փորձնական դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումը` փորձարկելու համար վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը,
13. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ամփոփել արդյունքները,
14. Մասնակցել փորձնական դպրոցների ուսուցիչների հետ կազմակերպված հանդիպումներին,
15. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում,
16. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. մայիսից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- լավ ղեկավարի և կազմակերպիչի հմտութոյւններ
- գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցման հմտություններ
• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- Կրթության զարգացմանը և ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am կամ cfep@arminco.com կամ ) մինչև մայիսի 7, 2019թ., ժամը 17:00-ն, (դիմումի ձևը տեղադրված է cfep.am կայքում):
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:


 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...