Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

16.03.2017

Պաշտոնի անվանում`

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար:

Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ

Հիմնական աշխատանքային պարտականությունների նկարագրություն`
1. Կազմակերպել, վերահսկել և ղեկավարել Ենթաբաղադրիչի գործողությունների իրականացումը, համակարգել ենթաբաղադրիչի շրջանակներում վերանորոգման աշխատանքները;
2. Տեխնիկական աջակցություն ցուցաբերել ավագ դպրոցների տնօրեններին ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների շուրջ;
3. Մշակել տեխնիակական առաջադրանքներ ենթաբաղադրիչի շրջանակներում տեխնիկական աջակցություն ցույց տվող խորհրդատուների համար;
4. Մասնակցել խորհրդատուների ընտրության գործընթացին, աջակցել խորհրդատուների աշխատանքին՝ համագործակցելով բոլոր փորձագետների հետ;
5. Մշակել տարեկան աշխատանքային պլանը, ենթաբաղադրիչի ժամանակացույցերը;
6. ԿԾԿ ԾԻԳ-ի ֆինանսական բաժնի հետ մեկտեղ պատրաստել ենթաբաղադրիչի տարեկան բյուջեն;
7. Ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունների ժամանակին պատրաստումը և հանձնումը;
8. Կազմակերպել, մասնակցել ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող սեմինարներին, աշխատաժողովներին;
9. Մասնակցել ենթաբաղադրիչի շրջանակներում պայմանագրերի պատրաստմանը, ինչպես նաև դրանց իրականացմանը և արդյունքների գնահատմանը;
10. Ստուգել խորհրդատուների կողմից պատրաստված բոլոր հաշվետվությունները, ըստ անհրաժեշտության պատրաստել մեկնաբանություններ և առաջարկություններ դրանց բարելավման ուղղությամբ;
11. Կազմակերպել ենթաբաղադրիչի գործողությունների մշտադիտարկումը և գնահատումը, ինչպես նաև լրատվական միջոցների օգնությամբ իրականացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հանրային իրազեկումը;
12. Ղեկավարել ենթաբաղադրիչի գործողությունների խթանման և լուսաբանման աշխատանքները;
13. Համակարգել ենթաբաղադրիչի շրջանակներում ծրագրի սոցիալական կողմին առնչվող խնդիրները և գործողությունները կապված սոցիալական ընդգրկման, հանրային իրազեկման, համագործակցությունը շահառուների հետ և այլն:
14. Աշխատանք տանել ենթաբաղադրիչի շրջանակներում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1. Բարձրագույն կրթություն/մագիստրոսի աստիճան բնագիտական գիտությունների կամ հասարակագիտական, հանրային կառավարման կամ այլ համապատասխան ոլորտում,
2. 7 տարվա աշխատանքային փորձ որից 5 տարին կառավարման ոլորտում,
3. ՀՀ և այլ երկրների կրթական համակարգի և բարեփոխումների ընթացակարգերի գերազանց իմացություն,
4. կառավարչական/վարչական բավարար հմտություններ համապատասխան ոլորտում,
5. ծրագրերի մշակման պլանավորման, բյուջետավորման և հետազոտության փորձ,
6. Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում փորձը ցանկալի է,
7. մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն,
8. հայերեն և անգլերեն լեզուներով գրելու լավ ունակություն,
9. հաղորդակցման և թիմային աշխատանքի ունակություն
10. համակարգչի օգտագործման և գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու փորձ (MS Offce, Internet Tools և այլն), աղյուսակների և տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2017 թվականի ապրիլի 5-ը:
Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ` 57 56 90 (29) հեռախոսահամարով:
 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...