Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում ծրագրային ապահովման և էլեկտրոնային հարթակների ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում

05.12.2016

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ իրականացման առաջին փուլի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել փորձագետների: Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.
o Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրում ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների դիտարկում և ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջված տեխնիկական հատկորոշիչների համապատասխանելիության գնահատման դիտարկում;
- ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքային նկարագրերի դիտարկում։
o Անհրաժեշտ փորձագիտական եզրակացության տրամադրում ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի իրականացման ընթացքում, ներառյալ․
- Մշտադիտարկման այցերի իրականացում դրամաշնորհառու բուհեր;
- ՆՄՀ դրամաշնորհային համապատասխան ծրագրի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական եզրակացության տրամադրում:
Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (Ծրագրային ապահովում և էլեկտրոնային հարթակներ) ուղղությամբ:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)
• Բարձրագույն կրթություն վերոնշյալ ոլորտում
• Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է
• Անգլերեն լեզվի իմացություն
Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)
• Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)
• ՀԲ ֆինանսական/գնումների ընթացակարգերի իմացությունը ցանկալի է
• ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն
Անհատ խորհրդատուի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2016 թ. դեկտեմբեր և 2017 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհիդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 17:00:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae): Դիմումի ձևը կցվում է:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 9-ի ժամը 17:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան
Հեռ: (374-10) 57-56-90, (27, 29, 50)
E-mail: cfep@arminco.com
Կայքի հասցե: www.cfep.am
 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...