Հայտարարություններ

Վերապատրաստող կազմակերպությունների սեմինար-խորհրդակցություն

13.12.2015

Սույն թվականի նոյեմբերի 24-25-ը <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում Աղվերան հյուրանոցում տեղի ունցավ սեմինար-խորհրդակցություն: Սեմինար-խորհրդակցության նպատակն էր քննարկել իրականացրած վերապատրաստումների արդյունքները և աջակցել վերապատրաստող կազմակերպություններին բարձրացնելու մատուցած ծառայությունների որակը և դասավանդման արդյունավետությունը
Սեմինարի գլխավոր զեկուցողը միջազգային փորձագետ Վլադիմիր Բրիլերը մանրամասն ներկայացրեց վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու ուղիները և միջազգային փորձը, ինչպես նաև վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:
Սեմինարի սկզբում համառոտ ներկայացվեցին ատեստավորման կարգում կատարված փոփոխությունները և իրականացված վերապատրաստումների ամբողջ գործընթացը: Սեմինարի ընթացքում վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրականացված վերապատրաստումների արդյունքները, հիմնախնդիրները և իրենց առաջարկները` գործընթացը բարելավելու ուղղությամբ:
Սեմինար-խորհրդակցության ընթացքում արվեցին հետևյալ առաջարկները.
սահմանել անհրաժեշտ հավելյալ ժամանակ վերապատրաստվողներին գնահատելու համար կամ գնահատումն ընդգրկել վերապատրաստման ծրագրի մեջ` նախատեսելով ժամաքանակ,
կիրառել միևնույն, միասնական գնահատման մեթոդները,
ուսուցիչների վերապատրաստումները իրականացնել հունիս ամսին, քանի որ այն ուսուցիչների համար համեմատաբար քիչ ծանրաբեռնված ամիս է:
հստակեցնել ուսուցիչներին տրվող վկայականի իրավական նշանակությունը,
ԿԳ նախարարության համապատասխան բաժիններում հստակեցնել ատեստավորման և վերապատրաստման հարցերին առնչվող պատասխանատվությունների շրջանակը,
միջոցներ ձեռնարկել վերապատրաստող կազմակերպությունների համագործակցությունն ապահովելու համար,
ստեղծել հավասար հնարավորություններ մասնավոր և պետական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման համար: 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...