Նորություններ

ՀՖԿՍՊԻ-ում ՆՄՀ շրջանակում ստեղծված «Սպորտ ԿԱԲ» գերազանցության կենտրոնը այսօր տարածաշրջանում իրականացնում է կրթական, հետազոտական խորհրդատվական օրինակելի ծառայություններ

10.02.2025

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում ՀՖԿՍՊԻ-ում իրականացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագիրը, որի արդյունքում ստեղծվել և գործում է իր տեսակի մեջ եզակի, համապատասխան կահույքով, ժամանակակից նյութատեխնիկական բազայով, հատուկ ծրագրային ապահովմամբ, համակարգչային տեխնիկայով հագեցած «Սպորտ ԿԱԲ» կենտրոնը: Այս կենտրոնի առկայությունը բուհում թույլ է տալիս ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացնել հենքային գիտական հետազոտություններ և ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ: Ստեղծված կենտրոնը գործում է՝ ապահովելով շարունակական կապ բիզնեսի և գիտության միջև, նպաստում բուհ–պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված արդիական սարքավորումների տեղակայվածությունը ՀՖԿՍՊԻ-ում խթանել է գործընկեր շրջանակների հետ փոխշահավետ համագործակցային կապերը` մասնավորապես նպաստելով սպորտային բժշկության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների ընդլայնմանը: «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնը 2018թ-ից իրականացնում է գիտապրակտիկ աշխատանքներ, որոնք ներառում են մարզիկների ֆունկցիոնալ վիճակի գնահատում, ինչպես նաև գիտահետազոտական ծրագրեր։ Այս տարիների ընթացքում կենտրոնում ֆունկցիոնալ վիճակի գնահատում են անցել ձյուդո, ըմբշամարտ, լող, շախմատ, ֆուտբոլ և այլ մարզաձևերի ներկայացուցիչներ, ազգային հավաքականի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆուտբոլային ակումբների (Noah, Ararat Armenia և այլ ակումբներ) մարզիկները։ Ֆուտբոլիստների գնահատումը իրականցվում է պարբերաբար՝ համաձայնեցնելով դրանք մարզումային ցիկլերին։

Գիտահետազոտական կենտրոնում իրականացվել են նաև մի շարք գիտահետազոտական ծրագրեր։ «Սպորտ ԿԱԲ»-ի հետազոտական խումբը արժանացել է Հայկական ազգային գիտության և կրթության հիմնադրամի (ANSEF) հետազոտական դրամաշնորհներին 2020, 2022 և 2023 թվականներին։ Կենտրոնի երիտասարդ հետազոտողները դարձել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) հաղթող, ինչպես նաև արժանացել են Գիտության կոմիտեի կողմից տրամադրվող ասպիրանտական հետազոտությունների օժանդակության դրամաշնորհին (2022թ)։ Հետազոտական կենտրոնում է իրականացվել Գիտության կոմիտեի կողմից տրամադրված թեմատիկ ֆինանսավորմամբ հետազոտական ծրագիրը (2021-2024թ․):
 Այսօր էլ կարող ենք արձանագրել, որ վերոնշյալ ենթակառուցվածքում ակտիվորեն իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Ներկայումս «Սպորտ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի մեթոդաբանական հնարավորությունները ներառում են շարժումների գրանցման համակարգ, սրտի աշխատանքի և սպիրոէրգոմետրիկ գնահատման սարքեր, հոգեֆիզիոլոգիական գնահատման սարքեր, հավասարակշռության և մկանային ակտիվության գնահատում, սրտի ռիթմի փոփոխականության գնահատում, մարմնակազմության գնահատում և տարբեր ֆունկցիոնալ թեստերի իրականացման հնարավորություն։
Այսպիսով՝ փաստենք, որ ՀՖԿՍՊԻ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվել է ժամանակակից տեխնիկայով համալրված գերազանցության կենտրոն, որն այսօր տարածաշրջանում իրականացնում է հետազոտական, կրթական, խորհրդատվական օրինակելի ծառայություններ:


 

Նորություններ

25.02.2025 Գենդերազգայուն եւ գենդեր-արձագանքող կրթության վերաբերյալ վերապատրաստումներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ-ում գիտության , տեխնոլոգիայի , ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ( այսուհետ՝ ԳՏՃՄ , անգլ . ՝ STEM) ոլորտներում ա ղջիկ սովորողները շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել ՝ սկսած կրթական մակարդակներ ից մինչեւ աշխատաշուկա : Այս գենդերային անհավասարակշռությունը , այլ կերպ ասած՝ անհավասար ներկայացվածությունը , պայմանավորված է հասարակության կարծրատիպերով ,... 21.02.2025 Ընթանում են Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգի ամբողջական արդիականացման աշխատանքները «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով 1.3 ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով գործող համակարգի հաշվետվություններ տրամադրելու, վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:Վերոնշյալ աշխատանքների համատեքստում 2024 թվականի ապրիլի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿՏԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր՝ ԿԿՏՀ-ի... 19.02.2025 ՀՀ մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում փետրվար ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի Հ Ոսկանյանի թիվ 2 և Ցամաքասարի հիմնական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի...