Նորություններ

Նոր նախակրթարաններ ՝ ՀՀ մարզերում

10.09.2024

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Վերոնշյալ դպրոցը 20 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր:
Հաջորդը Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցն է, որտեղ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ստեղծված
նախակրթարանը իր դռները բացեց սիրելի սաների առաջ: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանների սաները: Դաստիարակները և քաղաքի բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Հիշեցնենք, որ նախակրթարանների հիմնման նպատակով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ. հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ թվով յոթ դպրոցներում կառուցվել են նաև խաղահրապարակներ: Ապա՝ նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է դաստիարակների վերապատրաստում: Հավելենք, որ նախակրթարանների ստեղծման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` նորաստեղծ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր: Նոր ուսումնական տարին սկսում են նորաբաց նախակրթարանով նաև Մայրաքաղաքի թվով 9 հիմնական դպրոցներում :
 

Նորություններ

10.02.2025 ՀՖԿՍՊԻ-ում ՆՄՀ շրջանակում ստեղծված «Սպորտ ԿԱԲ» գերազանցության կենտրոնը այսօր տարածաշրջանում իրականացնում է կրթական, հետազոտական խորհրդատվական օրինակելի ծառայություններ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում ՀՖԿՍՊԻ-ում իրականացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագիրը, որի արդյունքում ստեղծվել և գործում է իր տեսակի մեջ եզակի, համապատասխան կահույքով, ժամանակակից նյութատեխնիկական բազայով,... 27.01.2025 Մշտադիտարկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Հունվարի 22-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ): Այցի նպատակը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորի ժ/պ Հ. Զաքոյանը: Մոնիտորինգային աշխատանքնային խումբը ՀԱԱՀ ռեկտորի և բուհի... 20.01.2025 Մշտադիտարկման այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Հունվարի 16-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ...