Նորություններ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

22.07.2024

Հուլիսի 18-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ): Այցի նպատակը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, դրամաշնորհային ծրագրի համակարգող Արման Սիմոնյանը: Բուհի ներկայացուցիչները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և «Կրթական ծրագրերի կենտրոնի» ԾԻԳ-ի մշտադիտարկման թիմի հետ համատեղ շրջեցին Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի համար հատկացված տարածքում, որտեղ տեղակայվելու են Գյուղատնտեսական ռոբոտների (ագրոբոտերի) մշակման և նախագծման լաբորատորիան՝ AgrobotLAB, Ծրագրավորման լաբորատորիան՝ ITLab, նոր ուսումնական լսարաններ և լաբորատորիաներ, աշխատասենյակներ: Նորաստեղծ կենտրոնին հատկացված տարածքի վերանորոգման, վերակառուցման աշխատանքները հիմնականում ավարտվել էին։ Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին: Հավելենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Կատարված մշտադիտարկման արդյունքում արձանագրվեց, որ մատակարարվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված գույքը, համակարգչային սարքավորումները: Դրանք համապատասխան տարածքում էին տեղակայված, մշտադիտարկման այցի ընթացքում դրանց դիտարկումը իրականացվեց ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցչի կողմից: Մոնիտորինգային աշխատանքնային խումբը բուհի ներկայացուցիչների հետ քննարկեց դրամաշնորհային ծրագրի հետագա սահուն ընթացքի ապահովմանն առնչվող հարցեր: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ մեկնարկել է կենտրոնի համար լաբորատոր սարքավորումների/ռոբոտների ձեռքբերման գործընթացը,
Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցային քայլերը՝ նշելով, որ ծրագիրն ունի աջակցող գործընկերներ, խոսեց նաև ծրագրի շրջանակում իրականացրած բովանդակային բարեփոխումներից, մասնավորապես նշելով, որ իրականացվում է Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մասնագիտական կրթական ծրագրերի վերանայում և լրամշակում, ինչպես նաև մեկնարկել են «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր մասնագիտական կրթական ծրագրի ստեղծման աշխատանքները:
Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները պետք է լինեն շարունակական, հնարավորիս մատչելի, առավել մանրամասն պետք է ներկայացնել դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, և այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...