Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է մայրաքաղաքային և մարզային այցերը

10.06.2024

Հունիսի 4-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը ամփոփիչ հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի սոցիալական ծրագրերի ավագ պատասխանատու՝ Սոնյա Մսրյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ՀԲ թիմի կողմից իրականացված այցերի ամփոփումն էր, դիտարկված ենթակառուցվածքների հետ կապված որոշ հարցերի, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների քննարկումը: Հյուրերին ողջունեց ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը կարևորեց այս ժամանակահատվածում մեկնարկած և իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումը:Գ. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց միջազգային, գործընկերներին շարունակական աջակցության համար: ՀԲ ներկայացուցիչը նշեց, որ տպավորված են այցերից և կատարված աշխատանքից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման գործընթացին, մասնավորապես քննարվեցին նախակրթարանների վերանորոգմանն ու հարակից տարածքների բարեկարգմանն առնչվող որոշ հարցեր: Անդրադարձան նաև խաղահրապարակների կառուցմանը:1.1Ենթաբաղադրիչի ղեկավարը ներկայացնելով կատարված աշխատանքները՝ շեշտեց, որ ՀՀ մարզերում նախակրթարանների հիմնման աշխատանքներն ընթացքում են, իսկ հունիսին պայամանագրեր են կնքվելու նաև Երևանի թվով 9 ուսումնական հաստատությունների հետ, նոր նախակրթարանների հիմնման նպատակով: Քննարկման տիրույթում էր նաև վարկային ծրագրով նախատեսվող 4 ավագ դպրոցներում հիմնանորոգման/կառուցման աշխատանքներին առնչվող որոշ հարցեր, Գ. Հովհաննիսյանը նշեց, որ դպրոցներում շինարարական աշխատանքներն այս պահին մեկնարկային փուլում են և դեռ շատ բան կա անելու, սակայն դրանք ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի: ՀԲ ներկայացուցչի կողմից հնչեցին Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով իրականացված գործողություններին առնչվող մի շարք հարցեր: ՀԲ թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն տպավորված էր նաև վերոնշյալ բաղադրիչի աշխատանքների շրջանակում ստեղծված վիրտուալ լաբորատորիաներով, որոնք ստեղծվել էին ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակում, և այսօր ամենօրյա կիրառելիություն ունեն դասապրոցեսների ընթացքում:
ՀԲ ներկայացուցիչը փաստեց, որ տպավորված են մարզային մի շարք դպրոցներում արդեն գործող բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներով:
‹‹Այս բարեփոխումը երիտասարդների համար հսկայական խթան կհանդիսանա՝ ապագա կարիերայի լայն հնարավորությունների իմաստով, բարձր պահանջարկ ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ճարտարագիտությունը, ՏՀՏ-ն և այլն», նշեց Շիզուկա Կոնիմոտոն:
Քննարկվեցին նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Մեկ անգամ ևս շեշտադրվեց ՆՄՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների կարևորությունը, քանզի դրանք ուղղվում են բուհերում նորարարական և զարգացման ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:
 

Նորություններ

12.09.2024 Արմավիրի մարզում ամփոփվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումները Արմավիրի մարզում հունիսի 29-ից «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ մեկնարկել էր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 550... 10.09.2024 Նոր նախակրթարաններ ՝ ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի... 10.09.2024 9 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 9 նոր նախակրթարաններ՝ Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցներում։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են...