Նորություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

29.12.2022

Հարգելի հայրենակիցներ,
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Նոր տարվա շեմին, վերագնահատում ենք անցնող տասներկու ամիսների հատկանշական իրադարձությունները...
Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ընդգրկել են կրթության բոլոր մակարդակները նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն:
Ավարտվում է 2022 թվականը, որի ընթացքում մեր աշխատանքի շնորհիվ ՀՀ մարզերում բազմաթիվ մանուկներ հաճախում են նորաստեղծ նախակրթարաններ, հիմնանորոգված ավագ դպրոցներում շատ աշակերտներ հնարավորություն ունեն ուսումնառել անվտանգ և հարմարավետ միջավայրում, հասցեական վերապատրաստումների արդյունքում ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը մայրաքաղաքի և մարզերի բոլոր դպրոցներում այսօր դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում: Ավագ դպրոցներում և բուհական համակարգում մեր աշխատանքի արդյունքում աշակերտները, ուսանողները, գիտնականներն ու դասախոսներն այսուհետ իրենց նորարարական գաղափարները կարող են իրագործել վերանորոգված, նորագույն սարքավորումներով և տեխնիկայով զինված կենտրոններում ու լաբորատորիաներում:
«Կրթական ծրագրերի կենտրոնը» նույն պատրաստակամությամբ ջանքեր է ներդնելու 2023 թվականին՝ կրթության ոլորտի բարելավման նոր գաղափարներ և ծրագրեր կյանքի կոչելու համար:
Մաղթում ենք, որ 2023 թվականը լինի խաղաղության, առողջության և ձեռքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
 

Նորություններ

14.11.2023 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է Համաշխարհային բանկի և ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը : Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, , Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը, և այլք: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար/տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային... 13.11.2023 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Նոյեմբերի 8-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, Սոցիալական զարգացման գծով մասնագետ Սոնյա Մսրյանը, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը: Հանդիպմանը առցանց եղանակով մասնակցում էին նաև ՀԲ գնումների մասնագետ Արմինե... 10.11.2023 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ մարզերում Նոյեմբերի 7-8-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի և ՀՀ Արագածոտնի մարզերի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, խորհրդատու Աննա Մալխասյանը, ծրագրերի...