Նորություններ

Ամփոփվել են ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների հիմնման աշխատանքները

21.01.2021

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում:Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով: Այս նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանը փաստեց՝ նմանատիպ լաբորատորիաների առկայությունը կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, խմբային աշխատանքների, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը:Ավագ դպրոցներում էլ ուսուցիչները փաստում են, որ լաբորատոր սարքավորումները ամենօրյա կիրառելիություն ունեն:
Հավելենք, որ մայրաքաղաքում և մարզերում արդեն ամփոփվել են ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման, լաբորատորիաների համար նախատեսված կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացները: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության  լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ: Իրականացված աշխատանքների արդյունքում թվով 99 մայրաքաղաքի և մարզերի ավագ դպրոցներում ստեղծվել են 87 լաբորատորիաներ ֆիզիկա առարկայից, 84-ը՝ քիմիա և  84` կենսաբանություն առարկաներից, իսկ 48 լաբորատորիա գործարկվել է աշխարհագրություն առարկայի համար: Հավելենք, որ մինչ այս գործընթացների մեկնարկը, նախապես ‹‹Կրթական ծրագրերի կենտրոնի›› կողմից ուսումնասիրվել է համապատասխան ոլորտում միջազգային փորձը, մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել է կարիքների գնահատում, միաժամանակ հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների կողմից ընդունված չափորոշիչները:
Հիշեցնենք, նաև որ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում գտնվող թվով 8 ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի հիմնանորոգման ավարտից հետո՝ 2021թ.-ի երկրորդ եռամսյակում:
 

Նորություններ

16.09.2021 Մշտադիտարկում ՀՀ Լոռու մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկումները: Մշտադիտարկումների համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 16.09.2021 Մշտադիտարկում ՀՀ Շիրակում մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկումները: Մշտադիտարկումների համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 05.09.2021 Նոր ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթական ուսումնական հաստատությունները վերազինվել են համակարգչային սարքավորումներով Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակներում երեք փուլերով իրականացվում էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային սարքավորումների վերազինում կարիքների գնահատման հիման վրա:Հիշեցնենք, որ 2020 թվականի ընթացքում տվյալ գործողության շրջանակներում...