Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը վերաբացվեց՝ իր նոր հասցեով

31.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ) այսուհետ կգործի նոր ու բարեկարգ շենքում։
Բուռնազյան 37 հասցեում գործող կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը, ՀԲ ավագ տնտեսագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Կատյա Հերերա Սոսան, կրթության մասնագետ, Առաջադրանքի թիմի համաղեկավար Հաննա Ալասուտարին, բարձրագույն կրթության մասնագետ Կուն Գևնը, կրթության հարցերով խորհրդատու Անուշ Շահվերդյանը, Կրթական ծրագրերի կեննտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը միջազգային կազմակերպությունների և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, հյուրեր:
Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանն արձանագրել է, որ աշխատանքային պայմաններն այսօր անհամեմատելի են նախկինի հետ։ «Թվային այս դարաշրջանում մեծ տվյալներն առանցքային նշանակություն ունեն կրթական բարեփոխումների ճանապարհին։ ԿՏԱԿ-ի նման հագեցվածությունը դրական ազդեցություն է ունենալու, օժանդակելու է մեզ բարեփոխումներն ավելի արագ իրականացնել»,- վստահեցրել է նա։
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է, որ միջազգային ֆինանսական կառույցը չափազանց մեծ կարևորություն է տալիս մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերին, և ԿՏԱԿ-ի համար աշխատանքային նոր պայմանների ստեղծումը Հայաստանում այդ ուղղությամբ կատարված ներդրումներից մեկն է:
Մինչ այս ԿՏԱԿ-ը գործունեություն էր ծավալում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի շենքի չորս սենյակներում, սերվերների համար նախատեսված տարածքները համապատասխան չէին անհրաժեշտ չափանիշներին։ Նոր շենքի հիմնանորոգումը մեկնարկել էր 2018թ.-ի ապրիլից «Կրթության բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով և պետական 20 տոկոս համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 440.264.901 դրամ է:
Մոտ մեկուկես տարում կատարվել են շենքի հիմքի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման, տանիքի, արտաքին և ներքին աստիճանների ու միջնորմների կառուցման, դռների, պատուհանների և օդափոխության համակարգի տեղադրման, ներքին լուսավորության, ջրագծերի և ջեռուցման խողովակների ու էլեկտրականության մոնտաժման, հատակի երեսապատման ու սանհանգույցների սալիկապատման, ներքին հարդարման ու հարակից տարածքի բարեկարգման ու շենքի կահավորման աշխատանքներ: Հիմնանորոգումից բացի, միջոցներ են հատկացվել նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոնի›› նախագծմանն ու տեղադրմանը։
Շնորհակալություն հայտնելով կրթական ծրագրերի կենտրոնին և ՀԲ ներկայացուցիչներին ստեղծված աշխատանքային նոր պայմանների համար՝ կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն արձանագրել է, որ ԿՏԱԿ-ն այս տարի նշում է իր գործունեության 15 ամյակը։ «Հիմնանորոգված շենքը նոր ու մեծ հնարավորություն է ԿՏԱԿ-ի համար ավելի մեծ եռանդով ու արդյունավետ աշխատելու համար՝ ի նպաստ կրթության որակի բարելավման»,- ասել է նա:
ԿՏԱԿ-ն ապահովում է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումն և շարունակականությունը: Կենտրոնն իրականացնում է նաև 1420 կրթական ուսումնական հաստատություններ ընդգրկող Հայաստանի կրթական ցանցի կառավարումը, կենտրոնական հանգույցում գործող սերվերների ընթացիկ տեխնիկական սպասարկումը և ամեն օրյա հսկողությունը, Հայաստանի բոլոր դպրոցների կայքերի անխափան աշխատանքը:


 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...