Նորություններ
Մեկնարկել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները
30.08.2019

Օգոստոսի 30-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Շիրակի մարզիԳյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում:Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում վերոնշյալ վարժարանի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն էր: Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 7 ավագ դպրոցներից մեկն է : Նշենք , որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 7 ավագ դպրոցներում էլ արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Օգոստոսի 30-ին շինհրապարակում ներկա էին նաև նաև «Ախուրյանի Կոոպ-Շին » ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Պարապետ» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Հորիզոն 95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը ավագ դպրոցում սահմանվել է սույն թվականի օգոստոսի 15-ը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է մոտ 18 ամիս: Այցի ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով բոլորին, «Ախուրյանի Կոոպ-Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնեց շինթույլտվությունները, շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը: Ներկաները քննարկեցին նաև շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: Հավելենք, որ իրականացվել է շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի այլ տարածքում:
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման մեկնարկը լուսանկարներում