Նորություններ

Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում նախակրթարաններ են հիմնվում

31.07.2019

Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի բոլոր համայնքներում մարզի զարգացման առաջնահերթություններից է:

Ամենակարճ ժամկետներում նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովումը մարզի բոլոր համայնքներում կարևորվում է Կոտայքի մարզպետի կողմից և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքում գործուն քայլեր են իրականացվում:

Հրազդանի Կաքավաձոր թաղամաս կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետն անդրադարձել էր մանկապարտեզի խնդրին (թաղամասում մանկապարտեզ չկա) և որոշվել էր դպրոցի տարածքում նախակրթարան հիմնել:
Նախակրթական հաստատության անհրաժեշտություն կար նաև Կարենիս համայնքում (համայնքում մանկապարտեզ չկա):

Այստեղ ևս աշխատանքային այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել էր նախադպրոցական կրթության ապահովման բոլոր ուղիները՝ դիտարկելով առնվազն մարզային ենթակայության դպրոցում նախակրթարան հիմնելու տարբերակը:

Մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված է /համայնքների աջակցությամբ/ նախակրթարաններ հիմնել Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում:

Այս պահին երկու դպրոցներում էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն օգոստոս ամսին և մինչ նոր ուսումնական տարի կկահավորվեն նոր գույքով, ինչպես նաև կապահովվեն ուսումնական նյութերով և գրականությամբ:

Յուրաքանչյուր դպրոցի նախակրթարան կհաճախի շուրջ 15 սան:

«Այս ծրագրով ևս երկու բնակավայրերում կլուծվի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու խնդիրը: Այսպես քայլ առ քայլ մարզի բոլոր համայնքները ապահովելու ենք նախադպրոցական կրթության հաստատություններով»,-անդրադառնալով Հրազդանի Կաքավաձոր թաղամասում և Կարենիսի դպրոցի տարածքում նախակրթարաններ հիմնելու փաստին՝ ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: 

Աղբյուրը`  http://kotayk.mtad.am

Նորություններ

05.05.2021 Մշտադիտարկում ՀՀ Արագածոտնի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 26.04.2021 Ամփոփվում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 23-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող տեղամասում,... 22.04.2021 ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկում իրականացրեցին ՀՀ Կոտայքի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»...