Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները

26.07.2019

‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հուլիսի 25-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ վերոնշյալ համայնքների կրթական հաստատություններում 2019 թ. հունիսից մեկնարկել էին շինարարական աշխատանքները: Աշխատանքային այցերի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրեց, որ Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, Գավառի թիվ 8, Զոլաքարի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում նախակրթարանների հիմնման համար ընտրված տարածքներում իրականացվել են քանդման աշխատանքներ: Դռները և պատուհանները տեղադրված են, կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել է հատակի ցեմենտ-ավազե նախաշերտը, ընթանում են սալիկապատման աշխատանքները: Նորաշեն համայնքի հիմնական դպրոցում իրականացված մշտադիտարկման արդյունքում ինժեներ-խորհրդատուն արձանագրեց, որ նախակրթարանի հիմնման համար ընտրված տարածքում բյուջեով նատեսված շինարարական աշխատանքները ավարտվել են:
Խոսելով վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, դրանք ավարտական փուլում են: Նշենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում մեկնարկել են կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով մարզային համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ:
 

Նորություններ

26.04.2021 Ամփոփվում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 23-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող տեղամասում,... 22.04.2021 ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկում իրականացրեցին ՀՀ Կոտայքի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 20.04.2021 Մշտադիտարկում մայրաքաղաքի ավագ դպրոցներում Ապրիլի 19-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող մայրաքաղաքի Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...