Նորություններ

Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները

11.07.2019

‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում հուլիսի 10-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին, քննարկել մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի հուլիսի 30-ին: Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել ԿՏԱԿ-ի ողջ տարածքի բարելավում. շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: ԾԻԳ-ի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ շենքի հիմքերի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման աշխատանքներն ավարտվել են: Պատուհանները, դռները և օդափոխության համակարգը տեղադրված են: Ներքին լուսավորության և էլեկտրամոտաժային աշխատանքները ավարտված են: Կախովի առաստաղների տեղադրումը ավարտված է: Կատարվում են հատակի երեսապատման աշխատանքներ: Մուտքի աստիճանների երեսապատման աշխատանքները, ջրագծերի և ջեռուցման խողովակների մոնտաժման աշխատանքները ևս ավարտված են: Հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները նույնպես ավարտական փուլում են: Կառուցվել են միջնորմներ, արտաքին և ներքին աստիճաններ: Ավարտված են սանհանգույցների սալիկապատման աշխատանքները, ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները:
Հավելենք, որ ԿՏԱԿ-ի տարածքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար կահույքի ձեռքբերում և ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոնի›› և ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար սերվերների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոնի›› նախագծման և տեղադրման աշխատանքների իրականացում:
 

Նորություններ

05.05.2021 Մշտադիտարկում ՀՀ Արագածոտնի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»... 26.04.2021 Ամփոփվում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքները Ապրիլի 23-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները ամփոփիչ այց են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ –շինարարներ Մ. Սարիբեկյանը և Վ. Բոյաջյանը եղան հիմնանորոգվող տեղամասում,... 22.04.2021 ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկում իրականացրեցին ՀՀ Կոտայքի մարզում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում»...