Նորություններ

ՀՖԿՍՊԻ-ում «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտվել են

19.12.2018

2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում (ՀՖԿՍՊԻ) Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն ամփոփվել են: Այս առիթով դեկտեմբերի 17-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՖԿՍՊԻ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արայիկ Գյոզալյանի ուղեկցությամբ շրջեցին նորաստեղծ ինտերակտիվ լսարանում, լաբորիատորիայում և խորհրդակցությունների դահլիճում՝ որպես ‹‹Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենտրոնի բաղադրիչներ: Բուհում ԿԾԿ ԾԻԳ–ի ներկայացուցիչներին ողջունեց բուհի ռեկտոր, Վ. Առաքելյանը: Նա ընդգծեց, որ դրամաշնորհային այս ծրագիրը լավ խթան է սպորտի ոլորտում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների արդիականացման տեսանկյունից: ‹‹Մենք համոզված ենք` կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշները պետք է լինեն ստեղծված հնարավորությունների կիրառումը` ընդլայլնելով սպորտային հետազոտական աշխատանքներում նորարարությունների ներդրման հնարավորությունները: Նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: Այս կենտրոնի առկայությունը բուհում թույլ է տալիս ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում իրականացնել հենքային գիտական հետազոտություններ և ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ, աստիճանաբար անցում կատարել հետազոտական ինստիտուտի կարգավիճակի››, -հավելեց Վ. Առաքելյանը:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արայիկ Գյոզալյանը խոսեց կատարված աշխատանքի, արված ներդրումների մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքների և հետագա նպատակների մասին։ Ա. Գյոզալյանը շեշտեց, որ հետազոտական կենտրոնը կնպաստի բուհի միջազգայնացմանը: Միջազգային գործընկերների հետ արդեն կան փոխադարձ պայմանավորվածություններ` նախ անցկացնելու վերապատրաստումներ ձևավորված աշխատանքային խմբի համար, ապա համատեղ իրականացնելու հետազոտական ծրագրեր տարբեր ձևաչափերով: Այցի ընթացքում ներկաները ԾԻԳ-ի խորհրդատու Տիգրան Պետրոսյանի հետ քննարկեցին լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
Ներկաները քննարկեցին ծրագրի սկզբում սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի ղեկավարը, ծրագրի արդյունքում ձեռք բերված արդիական սարքավորումների առկայությունը բուհում կխթանի գործընկեր շրջանակների հետ փոխշահավետ համագործակցային կապերը` մասնավորապես նպաստելով սպորտային բժշկության ոլորտի գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների ընդլայնմանը: Հավելենք, որ կենտրոնի հիմնադրման ընթացքում մշակվել է նաև նոր մագիստրոսական ծրագիր, որը գործում է 2018թ. սեպտեմբերի 1-ից:
Խոսելով «Սպորտ Կաբ» կենտրոնի հնարավորությունների մասին, ծրագրի ղեկավարը նշեց, որ հաստատման փուլում է միջազգային արդիական հետազոտական ծրագրի նախագիծը՝ Լյուվենի համալսարանի կինեզիոլոգիայի ֆակուլտետի հետ, որի շրջանակներում նախատեսվում է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, փոխանակման ծրագրեր, նաև կրկնակի դիպլոմի կրթական ծրագրեր:
Բացի այդ, ստեղծվող կենտրոնը հետագայում կնպաստի բուհում ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը :
«Լյուվենի համալսարանը գիտության և ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ համադրման մեծ փորձ ունի, ուստի մենք հուսով ենք, որ համատեղ իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն կունենան նաև մեր բուհում նորարարությունների ներդրման գործընթացում»,-ընդգծեց Ա. Գյոզալյանը: Հատկանշական է՝ կենտրոնը, որը հագեցած է եզակի սարքավորումներով, դեռևս միակն է ողջ տարածաշրջանում: Գիտահետազոտական նորաբաց կենտրոնում մարզիկները կարող են ստուգել սիրտ-անոթաին և շնչառական համակարգի աշխատանքը, մկանների ծանրաբեռնվածությունը: Հնարավորություն կա կետային ճառագայթների օգնությամբ ստուգել վերջույթներն ու ոսկրային համակարգը:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված գիտահետազոտական կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն ոչ միայն ՀՖԿՍՊԻ-ի ուսանողներն ու դասախոսները, այլև մարզաառողջարարական ոլորտում մասնագիտացված կազմակերպություններն ու անհատները, քանի որ կենտրոնը հավատարմագրվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից :
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնի պաշտոնական բացումը: Հավելենք, որ կենտրոնի ստեղծման պատմությունը և բացման արարողության այլ մանրամասներ հասանելի են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի նախկին հրապարակումներում:

 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...