Նորություններ

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը ներկայացնում է ընթացիկ տարում իրականացվող և նախատեսվող աշխատանքները

28.03.2018

  Ներկայացնենք 2018 թվականի ընթացքում <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում մեկնարկած և նախատեսվող գործունեության ամփոփ պատկերը:
Վարկային ծրագրի <<Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի շրջանակներում այս տարի նախակրթարանների ստեղծման միկրոծրագրեր կիրականացվեն Վայոց ձորի մարզում և Երևան քաղաքում: Հավելյալ նախակրթարաններ կարող են ստեղծվել նաև Լոռու մարզում` հաշվի առնելով մարզի որոշ համայնքների կարիքները: Ստեղծվող նախակրթարաններում իրականացվելու են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվելու անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն: 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին միկրոծրագրեր իրականացնելու նպատակով Վայոց ձորի մարզում և Երևան քաղաքում իրականացվել են համապատասխան խթանման և իրազեկման աշխատանքներ: Այժմ ընթացքում են միկրոծրագրերի իրականացման համար դիմած հաստատությունների հայտերի գնահատման աշխատանքները: Ընտրված հաստատություններին դրամաշնորհների տրամադրումն ու պայմանագրերի կնքումը նախատեսվում է սույն թվականի մայիս ամսին: Նորաբաց հաստատությունները նախատեսվում է գործարկել 2018-2019 ուսումնական տարեսկզբից` սեպտեմբերից: Միկրոծրագրերի իրականացման ընթացքին անդրադարձը հասանելի է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կայքում տեղ գտած հրապարակումներում:
Նորաստեղծ նախակրթարաններում հատուկ ուշադրություն է դարձվում նախադպրոցական տարիքի երեխաների արդյունավետ նախապատրաստմանը տարրական կրթությանը: Նախակրթարանների ստեղծմանը զուգընթաց խորհրդատվական կազմակերպության կողմից իրականացվելու է դրանցում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատում ու դրա վրա ազդող գործոնների հետազոտություն՝ ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի շրջանակներում 5 ավագ դպրոցներում ամփոփվում են հիմնանորոգման աշխատանքները: 2018թ. մարտի-1-ի դրությամբ իրականացվել է շինմոնտաժային աշխատանքների շուրջ 77%-ը: Նշված օբյեկտները շահագործման կհանձնվեն 2018 թվականի երկրորդ կիսամյակում: Արարատի, Նոյեմբերյանի և Հրազդանի N1 ավագ դպրոցները շահագործման կհանձնվեն 2018 թվականի հունիսին, իսկ Մեծամորի N2 և Մարտունու ավագ դպրոցները՝ հոկտեմբերին: Հիմնանորոգման ընթացքը պարբերաբար լուսաբանվում է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով:
Ենթաբաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նաև բոլոր հիմնանորոգվող ավագ դպրոցներում հիմնել բնագիտական չորս առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաներ: 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին նախատեսվում է իրականացնել լաբորատոր սարքավորումների և անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և գնման գործընթացը: 2018 թվականին կմեկնարկեն նաև երկրորդ փուլով հիմնանորոգման ենթակա ավագ դպրոցներում համապատասխան աշխատանքների իրականացման համար կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացները:
Նախորդ տարի ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով <<Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում>> ենթաբաղադրիչով մշակվեցին ՏՀՏ վերապատրաստման 7 մոդուլներ, որոնք նախատեսված են դպրոցների մանկավարժական և վարչական աշխատակազմի՝ ՏՀՏ ուղղությամբ շարունակական վերապատրաստումներ իրականացնելու համար: 2017 թվականի ընթացքում ձևավորվեց նաև տեղական վերապատրաստողների 30 հոգանոց թիմ` Երևանից և մարզերից, որոնք հաջողությամբ անցան վերապատրաստման դասընթացը և ստացան համապատասխան միջազգային վկայագրեր: 2018 թվականի տեղական վերապատրաստողների 30 հոգանոց թիմի կողմից մշակված մոդուլների հիման վրա կվերապատրաստվեն Երևանի և մարզերի դպրոցների շուրջ 500 ուսուցիչներ և վարչական աշխատողներ: Ընթացքում են վերապատրաստման կազմակերպչական աշխատանքները: Ամփոփվել է <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման նպատակով կազմակերպության ընտրության մրցույթը, հաղթող կազմակերպության հետ ստորագրվել է պայմանագիր: Շենքի հիմնանորոգումը նախատեսվում է իրականացնել 2018 թվականի ընթացքում: 2018 թվականին կիրականացվեն նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի նախագծման աշխատանքները:
Անդրադառնալով կրթության բովանդակությանը` նշենք, որ <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի շրջանակներում 2018 թվականի ընթացքում մեկնարկել է հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման համար կազմակերպության ընտրության գործընթացը, որը կամփոփվի 2018 թվականի հունիսին: Հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման աշխատանքները կմեկնարկեն 2018 թվականի հուլիսին:
<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի` բարձագույն կրթությանն առնչվող բաղադրիչի շրջանակներում 2018 թվականին շարունակվում է նորարարական ծրագրերի իրականացումը յոթ դրամաշնորհառու բուհերում: Այդ դրամաշնորհառու բուհերն են՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Գլաձոր համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի պետական կոնսերվատորիան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Հայկական պետական ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը: Երևանի պետական կոնսերվատորիան և Երևանի պետական բժշկական համալսարանը ծրագրերը կամփոփեն 2018 թվականի գարնանը, մյուս հինգ բուհերը` մինչև տարեվերջ: Իրականացվող ծրագրերի արդյունքում բուհերը հագեցվում են արդիական լաբորատոր սարքավորումներով և տեխնիկայով, ներդնում կրթության ժամանակակից ձևեր և մեթոդներ, ստեղծում պայմաններ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների գոյացման, ինչպես նաև բուհերում ստեղծվող գիտելիքի առևտրայնացման համար: 2018 թվականի երկրորդ կիսամյակում կմեկնարկեն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհերին դրամաշնորհների տրամադրման հերթական շրջափուլի կազմակերպման աշխատանքները: Բուհերում դրամաշնորհային ծրագրերի ընթացքին անդրադարձը մշտապես հասանելի է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կայքում տեղ գտած հրապարակումներում:
 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...