Նորություններ

Ամփոփվում է ԵԳՀ դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը

26.01.2018

Հունվարի 26-ին աշխատանքային այցով Երևանի Գլաձոր համալսարանում(ԵԳՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵԳՀ Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<Իրավագիտություն մասնագիտության արդիականացում>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի ղեկավարի խոսքով դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ-ում <<Իրավագիտություն>> մասնագիտության մրցունակության բարձրացմանը և իրավագիտության բնագավառում մասնագիտական գիտելիքներով օժտված կադրեր պատրաստելու նոր հնարավորությունների ստեղծմանը: Աշխատանքային այցի ընթացքում ներկաները շրջեցին կրիմինալիստիկայի լաբորատորիայում, քննության առան դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Ծրագրի նախորդ փուլում կատարված մշտադիտարկման ընթացքում ամրագրվել էր, որ բուհի կողմից տրամադրված տարածքը վերանորոգված է, ձեռք բերված անհրաժեշտ կահույքը և համակարգչային սարքավորումները տեղադրված են: Ծրագրի համատեքստում իրականացվել է նաև դրա լուսաբանումը հեռուստատեսությամբ համապատասխան հոլովակի հեռարձակման միջոցով: Մի շարք քայլեր են ձեռնարկված նաև <<Իրավագիտություն>> մասնագիտության ուսումնական բովանդակության արդիականացման ուղղությամբ: Մասնավորապես, ուսումնասիրվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական, գիտահետազոտական ու փորձագիտական հաստատությունների կրիմինալիստիկական լաբորատորիաների փորձը, ինչի արդյունքում մշակվել է կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի կիրարման համար փաստաթղթային հենքը: Մշակվել և տպագրվել է <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական ծրագրի ձեռնարկը:
Բուհը նախատեսածի համաձայն ձեռք է բերել գրենական պիտույքներ՝ լաբորատորիայի ուսումնական գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով:
Բուհում <<Իրավագիտություն>> մասնագիտության ուսումնական բովանդակության արդիականացումը իրականացվում է նաև ուսումնական պլանների, դասընթացների նկարագրերի վերանայման միջոցներով: Ամփոփվել են <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական կրթական ծրագրի նկարագրի և ուսումնական պլանի վերամշակման աշխատանքները և ընթացքում է նորացված ուսումնական պլանի դասընթացներին համապատասխան մասնագետների հավաքագրման աշխատանքները: Բուհը նախատեսում է լոկալ գրադարանի համար ձեռք բերել անհրաժեշտ կրիմինալիստիկական գրականություն: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ մասնագիտական գրականության ցանկը ճշտված է և փաթեթն արդեն պատրաստ է: Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է համալսարանում գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանը և բուհի մրցունակության բարձրացմանը:

 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...