Նորություններ

ԿԾԿ ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում ավագ դպրոցներն են

29.08.2017

      <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի համակարգողներ Ռաֆայել Արզումանյանը և Նարեկ Պողոսյանը օգոստոսի վերջին տասնօրյակում իրականացրել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան և ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցներում: ԿԾԿ ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի շինարար-ինժեներ Ռ. Արզումանյանը ծանոթացավ հինգ տեղամասերի հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Հիշեցնենք, որ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականին և «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` առաջին փուլով իրականացվում է թվով 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Նշենք նաև, որ 5 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳ նախարարության մշակված չափանիշների: Այցի շրջանակներում ներկայացուցիչներն ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում ներկաները ծանոթացան աշխատանքի ողջ ընթացքին, արձանագրեցին, որ ավարտին են մոտենում դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, ընթացքում են խաղահրապարակների կառուցումը, արտաքին և ներքին աստիճանների ու թեքահարթակների կառուցումը, դպրոցներում շարունակվում են նաև ներքին հարդարման աշխատանքները, քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:Հիշեցնենք , որ ապրիլ-մայիս ամիսներին արդեն ավարտին էին հասցվել դպրոցների շենքերի կազմաքանդման աշխատանքները, ինչպես նաև տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքները: Հավելենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 դպրոցում ընթացքում են տանիքի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում շարունակվում են կաթսայատան կառուցման, ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման, ինչպես նաև ջեռուցման կաթսաների տեղադրման աշխատանքները:Հավելենք,որ հանդիպումներին ներկա էին նաև կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները և վերոնշյալ դպրոցների տնօրենները : Ներկաները հուսով էին, որ նման աշխատանքային այցերն հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում: Նրանք փաստեցին, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը նպաստում է ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը:  

Նորություններ

12.09.2024 Արմավիրի մարզում ամփոփվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումները Արմավիրի մարզում հունիսի 29-ից «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ մեկնարկել էր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 550... 10.09.2024 Նոր նախակրթարաններ ՝ ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի... 10.09.2024 9 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 9 նոր նախակրթարաններ՝ Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցներում։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են...