Նորություններ
Երկօրյա աշխատանքային այց ՀՀ Տավուշի մարզ
07.12.2016

Դեկտեմբերի 6-7-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում երկօրյա աշխատանքային այցով ՀՀ Տավուշի մարզում էին ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները: Աշխատանքային այցի նպատակը ՀՀ Տավուշի մարզի համայքներում իրականացվող միկրոծրագրերի ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումն էր : Տավուշի մարզի Վազաշենի , Ոսկեպարի և Դովեղի միջնակարգ դպրոցներում միկրոծրագրերն արդեն կյանքի են կոչվել և նախակրթարաններն արդեն գործում են սույն թվականի նոյեմբերի մեկից: Հիշեցնենք, որ Ծրագրի մեկնարկը տրվել է սույն թվականի հունիսի 30-ին, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Տավուշի մարզի 6 կրթական հաստատությունների միջև կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման աշխատանքները, գույքի, սարքավորումների, ուսումնական և ուսուցողական նյութերի ձեռքբերումը: Միկրոծրագրերն իրականացվում են դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Հիշեցնենք , որ Տավուշի մարզի վերոնշյալ 3 համայնքները ընդգրկված են ՀՀ Կառավարության 28.12.2014թ. N 1444-ն որոշմամբ հաստատված ցանկում, ուստի տվյալ համայնքներում նախադպրոցական միկրոծրագրերն ամբողջապես իրականացվել են դրամաշնորհային միջոցներից:Աշխատանքային այցի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն ամրագրեցին , որ ավարտվել են շենքային պայմանների և տարածքի հիմնանորոգման աշխատանքները, իրականացվել է համապատասխան գույքի, սարքավորումների ձեռքբերումն և տեղադրումը, արդեն մշակված է անհրաժեշտ կրթական բովանդակություն նախադպրոցական կրթությունը նորովի կազմակերպելու համար, ինչպես նաև կատարվել է դաստիարակների վերապատրաստում Կրթության Ազգային ինստիտուտի կողմից: Անհրաժետ գրականության, ուսումնական նյութերի, գրենական պարագաների ձեռքբերումը, ու խաղային անկյունների ստեղծումը կնպաստի նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը, անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ձեռք բերմանը: Վերոնշյալ դպրոցի տնօրենները փաստում են , որ ստեղծված հաճելի պայմանները բարձրանում են ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը: