Նորություններ

Նախակրթարանների բացում ՀՀ Լոռու մարզում

27.10.2016

Լոռու մարզի Վանաձորի թիվ 6 և Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոցներում տեղի է ունեցել նախակրթարանների բացումը, որոնք ստեղծվել են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև կնքված դրամաշնորհային պայմանագրերով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 29-ին ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոնում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին ՀՀ Տավուշի մարզի 6, Լոռու մարզի 6, Արմավիրի մարզի 12 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման աշխատանքները: Դրամաշնորհային պայմանագրերի կնքումից 3 ամիս անց միկրոծրագրերն արդեն կյանքի են կոչվել: Ըստ պայմանագրերի միկրոծրագրերի ընդհանուր արժեքի շուրջ 75 տոկոսը կազմում է դրամաշնորհի գումարը, իսկ մնացած 25 տոկոսը` համայնքի և ծնողական ներդրումները:
Նախակրթարանների բացմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր:
ՀՀ Լոռու մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, աղ ու հացով: Նախակրթարանի բացումը, Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Նազելի Ասատրյանի խոսքով, երկար և շատ սպասված իրադարձություն էր և՝ համայնքի, և՝ կրթօջախի համար: Իսկ Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Շահեն Հարությունյանի խոսքով՝ նախադպրոցական տարիքի երեխան հմուտ մասնագետների շնորհիվ նախակրթարանում կստանա անհրաժեշտ գիտելիքներ և կապահովվի նրա սահուն անցումը դպրոց: Տնօրենը կարևորեց դպրոցներում իրականացված ծրագրերի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ հաճելի պայմանները բարձրացնում են ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը:
Հիշեցնենք, որ <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով:
 

Նորություններ

22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական... 15.03.2024 ՀՀ Շիրակի մարզում շարունակվում են աշխատանքային այցերը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 1-ից 15-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների...