Հայտարարություններ

Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար քարտեզների տպագրության ծառայությունների գնում

17.01.2025

Ծրագրի անվանումը` Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

Ֆինանսավորման աղբյուրը` ՎԱՐԿ No. 9389-ԱՄ

Պայմանագրի անվանումը` Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար քարտեզների տպագրության ծառայությունների գնում

Գնորդը՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ

Փաթեթ No` AF EIP SH-1.5.1.1-6
Ամսաթիվը` 16 հունվարի 2025թ.
Հարգելի Մատակարար,

1. Դուք հրավիրվում եք ներկայացնելու գնային առաջարկ Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար քարտեզների տպագրության ծառայությունների գնման մրցույթին: Անհրաժեշտ ոչ-խորհրդատվական ծառայությունների ցանկը՝ նրանց համապատասխան տեխնիկական հատկորոշիչներով ներկայացված է Հավելված 1.1-ում։

2. Անհրաժեշտ է գնային առաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված բոլոր ոչ-խորհդատվական ծառայությունների համար: Գնային առաջարկները կգնահատվեն բոլոր տողերի համար միասին, և պայմանագիրը կշնորհվի այն կազմակերպությանը, որը կառաջարկի ամենացածր գնահատված ընդհանուր գինը՝ բոլոր տողերի համար։

3. Մրցույթի մասնակիցները իրենց առաջարկները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2025թ.-ի հունվարի 30-ը, ժամը 12:30-ը: Հայտը ներկայացնելիս առաջնորդվել www.armeps.am կայքի (կայքի վերևի ձախ անկյունում) տեղադրված ժամացույցով և ուշադրություն դարձնել www.armeps.am կայքում սահմանված` «Ժամանակի սահմանափակում հայտերի ստացման կամ մասնակցության հայտերի համար» մասով սահմանված վերջնաժամկետին:

4. Ձեր հայտը պետք է ներկայացվի հայերեն լեզվով: Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացվեն նշված յուրաքանչյուր տողի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր, կատալոգներ և այլ տեղեկատվություն առաջարկված յուրաքանչյուր տողի մասին:

5. Ձեր առաջարկ/ներ/ը պետք է ներկայացվի համաձայն հետևյալ հրահանգների և կցվող Պայմանագրի: Կցված «Ոչ-խորհրդատվական ծառայությունների Մատուցման պայմանները» հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս:

(i) Գներ: Գները պետք է առաջարկվեն ՀՀ դրամով պայմանագրի ընդհանուր արժեքի համար` վերջնական նշանավայր (համաձայն Հավելված 1.2-ի) մատակարարման պայմանով, որը կներառի բոլոր հարկերը, ավելացված արժեքի հարկը, մաքսային ծախսերը, տեղափոխման և ապահովագրության ծախսերը, բեռնելու և բեռնաթափելու ծախսերը:

(ii) Առաջարկների գնահատում: Տեխնիկական հատկորոշիչներին էականորեն համապատասխանող առաջարկները կգնահատվեն վերջնական նշանավայրում ընդհանուր գնի համեմատության միջոցով՝ համաձայն վերը նշված կետ 2-ի:

Առաջարկների գնահատման ժամանակ Գնորդը որոշում է յուրաքանչյուր առաջարկի գնահատված գինը` կատարելով ցանկացած թվաբանական սխալների ուղղում՝ հետևյալ կարգով.

(ա) եթե անհամապատասխանություն կա թվերով և բառերով արտահայտված արժեքների միջև, ապա որոշիչ կլինի բառերով արտահայտվածը;
(բ) միավոր գնի և դրա ու քանակի արտադրյալի արդյունքում ստացված ընդհանուր գումարի միջև անհամապատասխանության դեպքում որոշիչ կլինի առաջարկված միավոր գինը;
(գ) եթե Մատակարարը հրաժարվում է ընդունել ուղղումը, ապա նրա առաջարկը մերժվում է:

(iii) Գնման պատվերի/պայմանագրի շնորհում: Պայմանագիրը կշնորհվի այն մասնակցին, որի գնահատված գինը կլինի նվազագույնը, և որը կհամապատասխանի Գնորդի կողմից սահմանված տեխնիկական և ֆինանսական կարողություններին: Հաղթող մասնակիցը Պայմանագիր կստորագրի համաձայն կցված պայմանագրի ձևի և մատուցման պայմանների։

(iv) Առաջարկի վավերականությունը: Ձեր առաջարկ/ներ/ը ուժի մեջ պետք է լինի քառասունհինգ /45/ օրվա ընթացքում՝ սկսած առաջարկ/ներ/ի ներկայացման վերջնաժամկետից, ինչպես նշված է Առաջարկների ներկայացման հրավերի կետ 3-ում:

6. Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ`

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
0070, Երևան, Վրացյան 73
Հեռախոս՝ (+374 10) 57-56-90 /27/
Էլ. փոստ՝ info@cfep.am

7. Ստուգումներ և աուդիտ
7.1 Մատակարարը պարտավոր է իրականացնել Գնորդի բոլոր հրահանգները, որոնք համապատասխանում են նշանավայրում կիրառվող օրենքներին:
7.2 Բանկը իրավունք ունի պահանջել Մատակարարից, նրա ենթակապալառուներից և խորհրդատուներից թույլ տալ Բանկին ստուգել իրենց հաշիվներն ու հաշվապահությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր կապված մրցութային գործընթացի և պայմանագրի իրականացման հետ և աուդիտ անցկացնել Բանկի կողմից նշանակված աուդիտորական կազմակերպության կողմից: Մատակարարի և նրա ենթակապալառուների ու խորհրդատուների ուշադրությունը պետք է հրավիրել Պայմանագրի ձևի 5-րդ կետին` «Խարդախություն և կորուպցիա», որը, մասնավորապես, ապահովում է, որ բոլոր այն գործողությունները, որոնք նպատակ ունեն նյութապես խոչընդոտել Համաշխարհային Բանկի ստուգման և աուդիտի իրավունքներին, համարվում են արգելված և կարող են հանդիսանալ պայմանագրի դադարեցման պատճառ (ինչպես նաև Համաշխարհային բանկի պատժամիջոցների կիրառման ընթացակարգերի համաձայն ոչ իրավասու սահմանելու պատճառ):
Հավելված 1, 2,3

Նորություններ

27.10.2025 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդկի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հոկտեմբեր ամսվա ընթացքում վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցում և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում և... 27.10.2025 Նախակրթարաններ հիմնելու նպատակով իրականացվել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ինժեներ- խորհրդատու Վռամ Բոյաջյանը հոկտեմբերի ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Սադունց, Լեռնարոտ, Օրգով բնակավայրեր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված նախադպրոցական... 21.10.2025 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ    Հայաստան այցի շրջանակներում հոկտեմբերի 8 - ին և 9-ին   Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար , Շիզուկա Կոնիմոտոն ԿԾԿ ԾԻԳ - ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել   է Երևանի Կ . Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի,  ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի   ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր...