Հայտարարություններ
Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար պարագաների գնում ծածկագիր՝ AF EIP SH-1.5.1.1-5
16.01.2025
Ծրագրի անվանումը` Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Ֆինանսավորման աղբյուրը` ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Պայմանագրի անվանումը` Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար պարագաների գնում
Գնորդը՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Փաթեթ No` AF EIP SH-1.5.1.1-5
Ամսաթիվը` 16 հունվարի 2025թ.
Հարգելի Մատակարար,
1. Դուք հրավիրվում եք ներկայացնելու գնային առաջարկ Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար պարագաների գնման մրցույթին: Անհրաժեշտ ապրանքների ցանկը՝ նրանց համապատասխան տեխնիկական հատկորոշիչներով ներկայացված է Հավելված 1.1-ում։
2. Անհրաժեշտ է գնային առաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված բոլոր ապրանքների համար: Գնային առաջարկները կգնահատվեն բոլոր ապրանքատեսակների համար միասին, և պայմանագիրը կշնորհվի այն կազմակերպությանը, որը կառաջարկի ամենացածր գնահատված ընդհանուր գինը՝ բոլոր ապրանքատեսակների համար։
3. Մրցույթի մասնակիցները իրենց առաջարկները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2025թ-ի հունվարի 30-ը, ժամը 12:00-ը: Հայտը ներկայացնելիս առաջնորդվել www.armeps.am կայքի (կայքի վերևի ձախ անկյունում) տեղադրված ժամացույցով և ուշադրություն դարձնել www.armeps.am կայքում սահմանված` «Ժամանակի սահմանափակում հայտերի ստացման կամ մասնակցության հայտերի համար» մասով սահմանված վերջնաժամկետին:
4. Ձեր հայտը պետք է ներկայացվի հայերեն լեզվով: Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացվեն նշված յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր, կատալոգներ և այլ տեղեկատվություն առաջարկված յուրաքանչյուր ապրանքի մասին:
5. Ձեր առաջարկ/ներ/ը պետք է ներկայացվի համաձայն հետևյալ հրահանգների և կցվող Պայմանագրի: Կցված «Մատակարարման պայմանները» հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս:
(i) Գներ: Գները պետք է առաջարկվեն ՀՀ դրամով պայմանագրի ընդհանուր արժեքի համար` վերջնական նշանավայր (համաձայն Հավելված 1.2-ի) մատակարարման և տեղադրման պայմանով, որը կներառի բոլոր հարկերը, ավելացված արժեքի հարկը, մաքսային ծախսերը, տեղափոխման և ապահովագրության ծախսերը, բեռնելու և բեռնաթափելու ծախսերը:
(ii) Առաջարկների գնահատում: Տեխնիկական հատկորոշիչներին էականորեն համապատասխանող առաջարկները կգնահատվեն վերջնական նշանավայրում ընդհանուր գնի համեմատության միջոցով՝ համաձայն վերը նշված կետ 2-ի:
Առաջարկների գնահատման ժամանակ Գնորդը որոշում է յուրաքանչյուր առաջարկի գնահատված գինը` կատարելով ցանկացած թվաբանական սխալների ուղղում՝ հետևյալ կարգով.
(ա) եթե անհամապատասխանություն կա թվերով և բառերով արտահայտված արժեքների միջև, ապա որոշիչ կլինի բառերով արտահայտվածը;
(բ) միավոր գնի և դրա ու քանակի արտադրյալի արդյունքում ստացված ընդհանուր գումարի միջև անհամապատասխանության դեպքում որոշիչ կլինի առաջարկված միավոր գինը;
(գ) եթե Մատակարարը հրաժարվում է ընդունել ուղղումը, ապա նրա առաջարկը մերժվում է:
(iii) Գնման պատվերի/պայմանագրի շնորհում: Պայմանագիրը կշնորհվի այն մասնակցին, որի գնահատված գինը կլինի նվազագույնը, և որը կհամապատասխանի Գնորդի կողմից սահմանված տեխնիկական և ֆինանսական կարողություններին: Հաղթող մասնակիցը Պայմանագիր կստորագրի համաձայն կցված պայմանագրի ձևի և մատակարարման պայմանների։
(iv) Առաջարկի վավերականությունը: Ձեր առաջարկ/ներ/ը ուժի մեջ պետք է լինի քառասունհինգ /45/ օրվա ընթացքում՝ սկսած առաջարկ/ներ/ի ներկայացման վերջնաժամկետից, ինչպես նշված է Առաջարկների ներկայացման հրավերի կետ 3-ում:
6. Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ`
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
0070, Երևան, Վրացյան 73
Հեռախոս՝ (+374 10) 57-56-90 /27/
Էլ. փոստ՝ info@cfep.am
7. Ստուգումներ և աուդիտ
7.1 Մատակարարը պարտավոր է իրականացնել Գնորդի բոլոր հրահանգները, որոնք համապատասխանում են նշանավայրում կիրառվող օրենքներին:
7.2 Բանկը իրավունք ունի պահանջել Մատակարարից, նրա ենթակապալառուներից և խորհրդատուներից թույլ տալ Բանկին ստուգել իրենց հաշիվներն ու հաշվապահությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր կապված մրցութային գործընթացի և պայմանագրի իրականացման հետ և աուդիտ անցկացնել Բանկի կողմից նշանակված աուդիտորական կազմակերպության կողմից: Մատակարարի և նրա ենթակապալառուների ու խորհրդատուների ուշադրությունը պետք է հրավիրել Պայմանագրի ձևի 5-րդ կետին` «Խարդախություն և կորուպցիա», որը, մասնավորապես, ապահովում է, որ բոլոր այն գործողությունները, որոնք նպատակ ունեն նյութապես խոչընդոտել Համաշխարհային Բանկի ստուգման և աուդիտի իրավունքներին, համարվում են արգելված և կարող են հանդիսանալ պայմանագրի դադարեցման պատճառ (ինչպես նաև Համաշխարհային բանկի պատժամիջոցների կիրառման ընթացակարգերի համաձայն ոչ իրավասու սահմանելու պատճառ):
Հավելված 1.1
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀԱՏԿՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆԻ, ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԱԳԱՆԵՐ
Ապրանք Նկարագիր Քանակը,
հավաքածու
1 Թեմատիկ էլեկտրոնային նկարներ և անիմացիոն էսքիզներ (քարտեզագրական պրոյեկցիաներ, Արեգակնային համակարգ, Երկրագնդի կառուցվածքը, քամիների տեսակներ, լանջային պրոցեսներ, հրաբուխ, երկրակեղևի կառուցվածք, ռելիեֆի տիպեր) Թեմատիկ նկարների և անիմացիոն էսքիզների ուսուցողական օրինակների ցուցադրություն հայերեն լեզվով, համապատասխան գունավորմամբ, USB ֆլեշ կրիչով (թեմատիկ նկարները JPG ձևաչափով):
• Միևնույն նկարի վրա տրվում են գլանային, կոնային, ազիմուտային, բազմակող պրոյեկցիաները:
• Արեգակնային համակարգը տրվում է մեկ անիմացիոն էսքիզի վրա, պահպանելով մոլորակների մեծությունների տարբերությունները:
• Երկրագնդի կառուցվածքը տրվում է մեկ նկարի վրա, առանձնացվում են աշխարհագրական թաղանթի ոլորտները՝ քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը, ինչպես նաև միևնույն սխեմայում գունային երանգավորմամբ տարանջատվում՝ քարոլորտի և մթնոլորտի կառուցվածքը, տերմիններով նշվում են ոլորտներն ու ենթոլորտները, մետրերով՝ դրանց շերտերի հզորությունը:
• Քամիների տեսակների (պասսատներ, մուսսոններ, բրիզներ, լեռնահովտային քամիներ, ցիկլոններ) առաջացման սխեմաներն առանձին տրվում են տարբեր անիմացիոն էսքիզների վրա:
• Լանջային պրոցեսները (սողանք, քարաթափվածք, փլուզում, սոլիֆլյուկցիա) տրվում են տարբեր անիմացիոն էսքիզների վրա:
• Հրաբխի անիմացիոն էսքիզի երկայնակի կտրվածքում պետք է գունային առանձնացմամբ երևան մագման, լավան, մղանցքը, խառնարանը, լավայի և մոխրի շերտերը, կողային խառնարանները:
• Երկրակեղևի կառուցվածքի նկարի երկայնակի կտրվածքում պետք է գունային առանձնացմամբ երևան օվկիանոսային ու ցամաքային կեղևների շերտերը՝ միջնապատյանը, բազալտե, գրանիտե և նստվածքային շերտերը:
• Ռելիեֆի տիպերի նկարը պետք է արտահայտի լեռը, հարթավայրը, հովիտն ու ջրագրությունը գունային համապատասխան երանգավորմամբ: 41
2 ՀՀ միներալների նմուշների հավաքածու ՀՀ միներալների նմուշները (մոլիբդենիտ, պղնձի հանքաքար (խալկոպիրիտ), կապար (գալենիտ), քվարց, պիրիտ, ծծումբ (ծծմբի հանքաքար), քարաղ, գիպս, բազալտ, անդեզիտ, գրանիտ, օբսիդիան, պեմզա, տուֆ, տրավերտին, ֆելզիտ, կրաքար, մարմար, դոլոմիտ, մետամորֆային թերթաքար, բարիտ, դիատոմիտ, նռնաքար, պեռլիտ, ագաթ) ցուցադրելու համար անհրաժեշտ է պատի ցուցափեղկ 6 մմ (±1 մմ) հաստությամբ կարծրացված կամ օրգանական ապակուց, չափը՝ 750 x 250 x 900 մմ, որը պետք է ունենա 5 հորիզոնական և 5 ուղղահայաց բաժանում: Ցուցափեղկը պետք է ունենա փայտյա (լաքապատ) և մետաղական (մոխրագույն) հենարան: Հավաքածուի նմուշների չափերը՝ 50 x 120 x 120 մմ (± 5 մմ), բացառությամբ ագաթից: Յուրաքանչյուր նմուշ պետք է ունենա թվանշում: Նմուշների դիմաց՝ ցուցափեղկի դիմերեսին պետք է գրված լինի դրա թվանիշն ու անվանումը հայերեն լեզվով: Հավաքածուի նմուշների ճակատային մասը և այն հատվածը որով տեղակայվելու է ցուցափեղկի վրա պետք է հարթեցված կամ հղկված լինի, իսկ մնացած մասերով պետք է պահպանի բնական տեսքը (նմուշը չպետք է լինի բոլոր կողմերով հարթեցված, հղկված ուղանկյունանիստ): Միներալներից ագաթը ներկայացնել 50 x 120 x 120 մմ-անոց բենտոնիտային կավի բրիկետով, որի մեջ տեղադրված լինի 4 սմ տրամագծից մեծ չափերով ագաթ և բնական, և հարթեցված տեսքով:
ՀՀ միներալների նմուշների հավաքածուն պետք է ամրացնել աշխարհագրության լաբորատորիայի պատին` աշակերտներին տեսանելի հատվածում: 41
3 ՀՀ հողերի նմուշների հավաքածու ՀՀ հողերի նմուշները (լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային, անտառային գորշ, անտառային դարչնագույն, սևահող, շագանակագույն, կիսաանապատային գորշ, աղուտ-ալկալի) ցուցադրելու համար անհրաժեշտ են գլանաձև՝ 85 մմ (± 5 մմ) տրամագծով, 200 մմ բարձրությամբ, 3 մմ (± 1 մմ) հաստությամբ, փակ բերանով, թափանցիկ ամբողջական անոթներ (ապակուց կամ պլաստմասսայից) և դրանք պատի վրա տեղակայելու լաքապատ փայտյա ստենդ: Ստենդը պետք է ունենա կախիչներ և մետաղական (մոխրագույն) հենարան: Անոթների վրա պետք է հայերեն լեզվով գրված լինեն հողերի անվանումները: Անոթները պետք է լինեն ոչ գունավոր, որպեսզի հստակ արտահայտվի հողի գույնն ու կառուցվածքը: ՀՀ հողերի նմուշների հավաքածուն պետք է ամրացնել աշխարհագրության լաբորատորիայի պատին` աշակերտներին տեսանելի հատվածում: 41
Հավելված 1.2
ՁԵՌՔԲԵՐՎՈՂ ՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՇԱՆԱՎԱՅՐԸ
Դպրոցի անվանումը Մարզ Քանակ
1. ք. Կապանի թիվ 11 մ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
2. ք. Կապանի թիվ 12 հ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
3. ք. Կապանի թիվ 4 մ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
4. գ. Որոտանի մ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
5. գ. Հերհերի մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
6. ք. Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
7. գ. Ելփինի մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
8. գ. Գնդևազի մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
9. գ. Խաչիկի մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
10. գ. Խնձորուտի մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
11. ք. Քաջարանի թիվ 1 մ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
12. ք. Քաջարանի թիվ 2 մ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
13. ք. Կապանի թիվ 1 հ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
14. ք. Կապանի թիվ 13 հ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
15. ք. Կապանի թիվ 3 մ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
16. ք. Կապանի թիվ 5 հ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
17. ք. Կապանի թիվ 7 հ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
18. ք. Մեղրու թիվ 1 մ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
19. ք. Մեղրու թիվ 2 մ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
20. ք. Սիսիանի թիվ 1 h/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
21. ք. Սիսիանի թիվ 4 h/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
22. ք. Սիսիանի թիվ 5 h/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
23. ք. Գորիսի թիվ 2 հ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
24. ք. Գորիսի թիվ 5 հ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
25. ք. Գորիսի Յ. Բախշյանի անվան թիվ 3 հ/դ Սյունիք Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
26. ք. Վայքի թիվ 2 հ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
27. ք. Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 2 հ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
28. ք. Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
29. ք. Ջերմուկի թիվ 3 մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
30. գ. Ագարակաձորի Յ. Խաչատրյանի անվան մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
31. գ. Աղավնաձորի Գ. Գրիգորյանի անվան մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
32. գ. Մալիշկայի թիվ 1 մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
33. գ. Ռինդի մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
34. գ. Շատինի մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
35. գ. Գլաձորի մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
36. գ. Մալիշկայի Մ. Լոմոնոսովի անվան մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
37. գ. Զառիթափի Ա. Մելիքյանի անվան մ/դ Վայոց ձոր Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
38. ք. Երևանի Ա. Բլոկի անվան թիվ 122 հ/դ Երևան Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
39. գ. Գառնահովտի մ/դ Արագածոտն Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
40. գ. Ղազարավանի մ/դ Արագածոտն Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
41. գ. Ափնայի մ/դ Արագածոտն Մեկական 1-3-րդ տողերի ապրանքներից յուրաքանչյուր տեսակի համար
Հավելված 2
ԱՌԱՋԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎ
«___»_____________2025թ.
Գնորդ` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վրացյան 73
Մենք առաջարկում ենք կատարել Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների աշխարհագրության լաբորատորիաների համար պարագաների գնման պայմանագիրը, համաձայն սույն Գնառաջարկը ուղեկցող Պայմանագրի պայմանների հետևյալ պայմանագրային գնով`
_________________________________ (_________________) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
(գումարը բառերով և թվերով)
Մենք առաջարկում ենք ավարտել ապրանքների մատակարարումը ______ օրացուցային օրում՝ Պայմանագրի ստորագրման օրվանից սկսած։
Սույն Առաջարկը և վերջինիս ընդունման Ձեր գրավոր ծանուցագիրը հիմք կհանդիսանան մեր միջև կնքվելիք փոխպարտավորեցնող Պայմանագրին։ Մենք գիտակցում ենք, որ Դուք պարտավորված չեք ընդունել ամենացածր արժեքով կամ ցանկացած այլ ստացված Առաջարկ։
Սույնով հաստատում ենք, որ այս Առաջարկը համապատասխանում է առաջարկի փաստաթղթերով պահանջվող Առաջարկի վավերականության պայմաններին:
Լիազորված անձի ստորագրությունը _______________________ [կնիք]
Ստորագրողի անունը և պաշտոնը ________________________________________
________________________________________
Մատակարարի անվանումը ________________________________________
Հասցեն ________________________________________
Հեռախոսահամարը ________________________________________
Էլ. հասցե _________________________________________
ՀԱՎԵԼՎԱԾ 2.1
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ
No Ապրանքի անվանումը Քանակը
հատ Ապրանքի
միավորի արժեքը*
(ՀՀ դրամ)
Ապրանքի
ընդհանուր արժեքը
(ՀՀ դրամ)
(5=3 x 4) ԱԱՀ**
(ՀՀ դրամ)
/եթե կիրառելի է/ Ապրանքի ընդհանուր գինը
(ՀՀ դրամ)
(7=5+6) Մատակարարման ժամկետը
(օր)
/առավելագույնը 120 օր/
1 2 3 4 5 6 7 8
1 Թեմատիկ էլեկտրոնային նկարներ և անիմացիոն էսքիզներ (քարտեզագրական պրոյեկցիաներ, Արեգակնային համակարգ, Երկրագնդի կառուցվածքը, քամիների տեսակներ, լանջային պրոցեսներ, հրաբուխ, երկրակեղևի կառուցվածք, ռելիեֆի տիպեր) 41
2 ՀՀ միներալների նմուշների հավաքածու 41
3 ՀՀ հողերի նմուշների հավաքածու 41
Ընդամենը
*4-րդ սյունյակում նշված «արժեքը» ներառում է ապրանքի ինքնարժեքը (տեղափոխման, ապահովագրական և այլ ծախսեր) և շահույթը:
**Եթե մասնակիցն ավելացված արժեքի հարկ վճարող է, ապա տվյալ պայմանագրի գծով ավելացված արժեքի հարկի գումարը նշվում է 6-րդ սյունակում։
{Ծանուցում։ Միավոր և ընդհանուր արժեքների միջև անհամապատասխանության դեպքում գերակայելու է միավոր արժեքը}
Լիազորված անձի ստորագրությունը _______________________ [կնիք]
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՏԿՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆԻ, ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԱԳԱՆԵՐ
Ապրանք Ապրանքի հատկորոշիչները համաձայն մրցութային փաստաթղթի Մասնակցի կողմից առաջարկվող հատկորոշիչները
1 Թեմատիկ էլեկտրոնային նկարներ և անիմացիոն էսքիզներ (քարտեզագրական պրոյեկցիաներ, Արեգակնային համակարգ, Երկրագնդի կառուցվածքը, քամիների տեսակներ, լանջային պրոցեսներ, հրաբուխ, երկրակեղևի կառուցվածք, ռելիեֆի տիպեր) Թեմատիկ նկարների և անիմացիոն էսքիզների ուսուցողական օրինակների ցուցադրություն հայերեն լեզվով, համապատասխան գունավորմամբ, USB ֆլեշ կրիչով (թեմատիկ նկարները JPG ձևաչափով):
• Միևնույն նկարի վրա տրվում են գլանային, կոնային, ազիմուտային, բազմակող պրոյեկցիաները:
• Արեգակնային համակարգը տրվում է մեկ անիմացիոն էսքիզի վրա, պահպանելով մոլորակների մեծությունների տարբերությունները:
• Երկրագնդի կառուցվածքը տրվում է մեկ նկարի վրա, առանձնացվում են աշխարհագրական թաղանթի ոլորտները՝ քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը, ինչպես նաև միևնույն սխեմայում գունային երանգավորմամբ տարանջատվում՝ քարոլորտի և մթնոլորտի կառուցվածքը, տերմիններով նշվում են ոլորտներն ու ենթոլորտները, մետրերով՝ դրանց շերտերի հզորությունը:
• Քամիների տեսակների (պասսատներ, մուսսոններ, բրիզներ, լեռնահովտային քամիներ, ցիկլոններ) առաջացման սխեմաներն առանձին տրվում են տարբեր անիմացիոն էսքիզների վրա:
• Լանջային պրոցեսները (սողանք, քարաթափվածք, փլուզում, սոլիֆլյուկցիա) տրվում են տարբեր անիմացիոն էսքիզների վրա:
• Հրաբխի անիմացիոն էսքիզի երկայնակի կտրվածքում պետք է գունային առանձնացմամբ երևան մագման, լավան, մղանցքը, խառնարանը, լավայի և մոխրի շերտերը, կողային խառնարանները: • Երկրակեղևի կառուցվածքի նկարի երկայնակի կտրվածքում պետք է գունային առանձնացմամբ երևան օվկիանոսային ու ցամաքային կեղևների շերտերը՝ միջնապատյանը, բազալտե, գրանիտե և նստվածքային շերտերը:
• Ռելիեֆի տիպերի նկարը պետք է արտահայտի լեռը, հարթավայրը, հովիտն ու ջրագրությունը գունային համապատասխան երանգավորմամբ:
2 ՀՀ միներալների նմուշների հավաքածու ՀՀ միներալների նմուշները (մոլիբդենիտ, պղնձի հանքաքար (խալկոպիրիտ), կապար (գալենիտ), քվարց, պիրիտ, ծծումբ (ծծմբի հանքաքար), քարաղ, գիպս, բազալտ, անդեզիտ, գրանիտ, օբսիդիան, պեմզա, տուֆ, տրավերտին, ֆելզիտ, կրաքար, մարմար, դոլոմիտ, մետամորֆային թերթաքար, բարիտ, դիատոմիտ, նռնաքար, պեռլիտ, ագաթ) ցուցադրելու համար անհրաժեշտ է պատի ցուցափեղկ 6 մմ (±1 մմ) հաստությամբ կարծրացված կամ օրգանական ապակուց, չափը՝ 750 x 250 x 900 մմ, որը պետք է ունենա 5 հորիզոնական և 5 ուղղահայաց բաժանում: Ցուցափեղկը պետք է ունենա փայտյա (լաքապատ) և մետաղական (մոխրագույն) հենարան: Հավաքածուի նմուշների չափերը՝ 50 x 120 x 120 մմ (± 5 մմ), բացառությամբ ագաթից: Յուրաքանչյուր նմուշ պետք է ունենա թվանշում: Նմուշների դիմաց՝ ցուցափեղկի դիմերեսին պետք է գրված լինի դրա թվանիշն ու անվանումը հայերեն լեզվով: Հավաքածուի նմուշների ճակատային մասը և այն հատվածը որով տեղակայվելու է ցուցափեղկի վրա պետք է հարթեցված կամ հղկված լինի, իսկ մնացած մասերով պետք է պահպանի բնական տեսքը (նմուշը չպետք է լինի բոլոր կողմերով հարթեցված, հղկված ուղանկյունանիստ): Միներալներից ագաթը ներկայացնել 50 x 120 x 120 մմ-անոց բենտոնիտային կավի բրիկետով, որի մեջ տեղադրված լինի 4 սմ տրամագծից մեծ չափերով ագաթ և բնական, և հարթեցված տեսքով: ՀՀ միներալների նմուշների հավաքածուն պետք է ամրացնել աշխարհագրության լաբորատորիայի պատին` աշակերտներին տեսանելի հատվածում:
3 ՀՀ հողերի նմուշների հավաքածու ՀՀ հողերի նմուշները (լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային, անտառային գորշ, անտառային դարչնագույն, սևահող, շագանակագույն, կիսաանապատային գորշ, աղուտ-ալկալի) ցուցադրելու համար անհրաժեշտ են գլանաձև՝ 85 մմ (± 5 մմ) տրամագծով, 200 մմ բարձրությամբ, 3 մմ (± 1 մմ) հաստությամբ, փակ բերանով, թափանցիկ ամբողջական անոթներ (ապակուց կամ պլաստմասսայից)և դրանք պատի վրա տեղակայելու լաքապատ փայտյա ստենդ: Ստենդը պետք է ունենա կախիչներ և մետաղական (մոխրագույն) հենարան: Անոթների վրա պետք է հայերեն լեզվով գրված լինեն հողերի անվանումները: Անոթները պետք է լինեն ոչ գունավոր, որպեսզի հստակ արտահայտվի հողի գույնն ու կառուցվածքը: ՀՀ հողերի նմուշների հավաքածուն պետք է ամրացնել աշխարհագրության լաբորատորիայի պատին` աշակերտներին տեսանելի հատվածում:
Լիազորված անձի ստորագրությունը _______________________ [կնիք]
Հավելված 3
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎ
ք. Երևան « » _____________ 2025թ.
ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն (այսուհետև՝ Գնորդ), ի դեմս տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի, մի կողմից, և (այսուհետև՝ Մատակարար), ի դեմս տնօրեն ի, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետև` Պայմանագիր) հետևյալի մասին.
Պայմանագրի առարկան.
Գնորդը պատվիրում է, իսկ Մատակարարը պարտավորվում է կատարել սույն պայմանագրի Մատակարարման պայմաններով նախատեսված ։
Սույնով Գնորդը ընդունում է Մատակարարի Առաջարկը _____________ /ապրանքների նկարագրություն/ մատակարարման համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) (այսուհետև՝ Պայմանագրի գին)։
ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԿԱՅՈՒՄ Է հետևյալի մասին:
1. Հետևյալ փաստաթղթերը հանդիսանում են սույն պայմանագրի անբաժանելի մասը`
ա/ Առաջարկի ներկայացման ձևը; Մատակարարման պայմանները; Տեխնիկական հատկորոշիչները:
բ/ Պայմանագրի լրացում (անհրաժեշտության դեպքում):
2. Հաշվի առնելով վճարումները, որոնք Գնորդը պետք է կատարի Մատակարարին, Մատակարարը համաձայնվում է կնքել պայմանագիրը Գնորդի հետ և պարտավորվում է իրականացնել մատակարարումը և վերացնել թերություններն ու անհամապատասխանությունները համաձայն պայմանագրի:
3. Գնորդը սույնով պարտավորվում է վճարել Պայմանագրի գինը համաձայն Պայմանագրում սահմանված Վճարման պայմանների` հաշվի առնելով Ապրանքների մատակարարումը և ընդունումը, ինչպես նաև թերությունների և անհամապատասխանությունների վերացումը։
4. Դադարեցում
4.1 Պայմանագրի դադարեցում պարտավորությունների չկատարման պատճառով.
(ա) Անկախ Պայմանագիրը խախտելու դեպքում նախատեսված այլ փոխհատուցումներից, Գնորդը կարող է լուծել Պայմանագիրը ամբողջությամբ կամ մասնակի՝ պարտավորությունների չկատարման վերաբերյալ գրավոր ծանուցելով Մատակարարին.
(1) եթե Մատակարարը Պայմանագրով սահմանված ժամկետում կամ երկարացված ժամկետում չի մատակարարում ապրանքները կամ դրանց մի մասը,
(2) եթե Մատակարարը չի կատարում Պայմանագրով սահմանված որևէ այլ պարտավորություն, կամ
(3) եթե Մատակարարը, Գնորդի համոզմամբ, Պայմանագրի համար մրցակցելիս կամ դրա կատարման ընթացքում ներգրավված է եղել կոռուպցիայի կամ խարդախության մեջ՝ համաձայն 5-րդ կետի:
(բ) Այն դեպքում, երբ Գնորդը ամբողջությամբ կամ մասնակի լուծում է Պայմանագիրը, Գնորդը կարող է իրեն նպատակահարմար ժամկետներում և եղանակով ձեռք բերել չառաքված Ապրանքներին կամ չմատուցված Հարակից ծառայություններին համարժեք Ապրանքներ կամ Ծառայություններ, ընդ որում Մատակարարը պարտավորվում է իր վրա վերցնել Գնորդի կողմից այդպիսի Ապրանքների կամ Հարակից ծառայությունների ձեռքբերման հետ կապված ցանկացած լրացուցիչ ծախսերը: Այդուհանդերձ, Մատակարարը պարտավոր է շարունակել չդադարեցված մասով Պայմանագրի կատարումը:
4.2 Դադարեցում անվճարունակության պատճառով.
(ա) Գնորդը, ցանկացած պահի կարող է լուծել Պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով Մատակարարին, եթե վերջինս ճանաչվել է սնանկ կամ անվճարունակ: Այդ պարագայում պայմանագիրը կդադարեցվի առանց Մատակարարին փոխհատուցում վճարելու, պայմանով, որ դադարեցումը որևէ կանխակալ վերաբերմունք կամ ազդեցություն չի ունենա Գնորդի գործելու իրավունքի կամ հատուցում ստանալու իրավունքի վրա:
4.3 Դադարեցում սեփական հայեցողությամբ.
(ա) Գնորդը, իր հայեցողությամբ, ցանկացած պահի կարող է ամբողջությամբ կամ մասնակի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով Մատակարարին: Դադարեցման մասին գրավոր ծանուցման մեջ պետք է նշված լինի, որ դադարեցումը կատարվում է Գնորդի հայեցողությամբ, պետք է նշվի, թե ինչ չափով է դադարեցվում Մատակարարի կողմից պայմանագրի կատարումը և դադարեցումն ուժի մեջ մտնելու ժամկետը:
(բ) Այն Ապրանքները, որոնք ավարտված են և պատրաստ են առաքման Մատակարարի կողմից դադարեցման մասին գրավոր ծանուցումը ստանալուց 28 (քսանութ) օրվա ընթացքում՝ պետք է ընդունվեն Գնորդի կողմից` համաձայն Պայմանագրի պայմանների և գների: Մնացած Ապրանքների համար Գնորդը կարող է ընտրել.
(1) Պայմանագրով սահմանված գներով ու պայմաններով ընդունել կատարված և մատակարարված ապրանքների ու ծառայությունների որոշակի մասը, և/կամ
(2) հրաժարվել մնացած մասից և Մատակարարին վճարել համաձայնեցված գումար մասամբ ավարտված Ապրանքների և Հարակից ծառայությունների, ինչպես նաև այն նյութերի ու պահեստամասերի համար, որոնք նախապես ձեռք են բերվել Մատակարարից:
5. Խարդախություն և կոռուպցիա
Եթե Գնորդը պարզի, որ մատակարարը և/կամ նրա անձնակազմից որևէ մեկը, կամ նրա գործակալները, կամ նրա ենթակապալառուները, խորհրդատուները, ծառայություններ մատուցողները, մատակարարները և/կամ նրանց աշխատակիցները պայմանագրի շնորհման մրցույթին մասնակցելիս կամ այն կատարելիս ներգրավվել են կոռումպացված, կեղծ, խարդախ, հարկադրական կամ խոչընդոտող որևէ գործողության մեջ (ինչպես սահմանված է Համաշխարհային Բանկի գերակայող պատժամիջոցների ընթացակարգերով), ապա Գնորդը, Մատակարարին 14 օր առաջ տեղեկացնելով, կարող է դադարեցնել Մատակարարի Պայմանագրով նախատեսված աշխատանքը, կամ լուծել պայմանագիրը, և այդ դեպքում կկիրառվեն 4-րդ կետի 4.1. ենթակետի դրույթները:
6. Ստուգումներ և աուդիտ
6.1 Մատակարարը պարտավոր է իրականացնել Գնորդի բոլոր ցուցումները, որոնք համապատասխանում են տվյալ տեղանքի համար կիրառելի օրենքներին:
Մատակարարը պետք է թույլատրի Բանկին և/կամ Բանկի կողմից նշանակված անձանց ստուգել Մատակարարի և Պայմանագրի իրականացմանը վերաբերող ենթապայմանագիր իրականացնող կազմակերպության գրասենյակները և/կամ հաշիվները և արձանագրությունները, ինչպես նաև Բանկի նշանակված աուդիտորների կողմից իրականացվի նշված փաստաթղթերի աուդիտ: Մատակարարը պետք է ուշադրություն դարձնի կետ 5-ին, համաձայն որի մտադրված գործողությունները` Բանկի կողմից ստուգումներ կամ աուդիտ իրականացնելու իրավունքից օգտվելուց խոչընդոտելը, կհանգեցնի պայմանագրի դադարեցման (ինչպես նաև Գնումների ընթացակարգի համաձայն` կհամարվի ոչ ընդունելի):
Գնորդի ստորագրությունը և կնիքը
Ի դեմ
_______________________
Լիազորված ներկայացուցչի անունը Մատակարարի ստորագրությունը և կնիքը
Ի դեմ
___________________________
Լիազորված ներկայացուցչի անունը
Մատակարարման պայմանները
Ծրագրի անվանումը` Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Գնորդը՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Ստացողները՝ Երևանի, ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցներ
Փաթեթ No` AF EIP SH-1.5.1.1-5
1. Գները և մատակարարման ժամկետները
No Ապրանքի անվանումը Ապրանքի նկարագիրը Քանակը
(հատ) Ապրանքի
միավորի արժեքը*
(ՀՀ դրամ)
Ապրանքի
ընդհանուր արժեքը
(ՀՀ դրամ)
(6=4 x 5) ԱԱՀ**
(ՀՀ դրամ) /եթե կիրառելի է/
Ապրանքի գինը
(ՀՀ դրամ)
(8=6+7) Մատակարարման ժամկետը
(օր) /առավելագույնը 120 օր/
1 2 3 4 5 6 7 8 9
1. Թեմատիկ էլեկտրոնային նկարներ և անիմացիոն էսքիզներ (քարտեզագրական պրոյեկցիաներ, Արեգակնային համակարգ, Երկրագնդի կառուցվածքը, քամիների տեսակներ, լանջային պրոցեսներ, հրաբուխ, երկրակեղևի կառուցվածք, ռելիեֆի տիպեր) 41
2. ՀՀ միներալների նմուշների հավաքածու 41
3. ՀՀ հողերի նմուշների հավաքածու 41
Ընդամենը
*5-րդ սյունյակում նշված «Արժեքը» ներառում է ապրանքի ինքնարժեքը (տեղափոխման, ապահովագրական և այլ ծախսեր) և շահույթը:
**Եթե մասնակիցն ավելացված արժեքի հարկ վճարող է, ապա տվյալ պայմանագրի գծով ավելացված արժեքի հարկի գումարը նշվում է 7-րդ սյունակում։
2. Հաստատուն գին: Գները կայուն են և չեն կարող հանդիսանալ ճշտման առարկա պայմանագրի իրականացման ընթացքում։
3. Գնորդը իրավունք ունի պայմանագրի կնքման ժամանակ 15%-ով ավելացնել կամ պակասեցնել ապրանքների և ծառայությունների սկզբնապես նշված քանակը առանց փոփոխելու միավոր սակագները կամ այլ պայմաններ:
4. Մատակարարման ժամկետը: Մատակարարումը պետք է ավարտվի վերը նշված ժամանակացույցի համաձայն, բայց ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից 120 օրացուցային օրվա ընթացքում։
5. Կիրառվող օրենքը: Պայմանագիրը պետք է մեկնաբանվի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների:
6. Վեճերի լուծումը: Գնորդը և Մատակարարը պետք է ամեն ջանք գործադրեն բարեկամաբար լուծելու իրենց միջև ծագած Պայմանագրի հետ կապված ցանկացած անհամաձայնություն կամ վիճաբանություն` ուղղակի ոչ ֆորմալ բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում վեճերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
7. Մատակարարում և փաստաթղթեր: Մատակարարի կողմից Պայմանագրի առարկայում նշված իր պարտականությունները կատարելու ժամանակ Մատակարարի և Ստացողների միջև կազմվում և ստորագրվում են հանձնման-ընդունման ակտեր: Տեղում հայտնաբերված թերությունների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կազմվում է ակտ` Մատակարարի և Ստացողների միջև: Հայտնաբերված թերությունները ու անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում կատարողական ակտն իրավաբանական ուժ չունի: Ստացողների և Մատակարարի միջև ստորագրված հանձնման-ընդունման ակտերի հիման վրա Գնորդի և Մատակարարի միջև կազմվում է կատարման վերաբերյալ մեկ ամփոփ ակտ: Մատակարարը պետք է հետևյալ փաստաթղթերը ուղարկի Գնորդին.
(i) Մատակարարի հաշիվ-ապրանքագրի/հարկային հաշվի երկու օրինակ` ներառյալ ապրանքի նկարագրությունը, քանակը, միավոր գինը և ընդհանուր արժեքը,
(ii) Ստացողների հետ կնքված հանձնման-ընդունման ակտեր` ներառյալ ապրանքի նկարագրությունը, քանակը, միավոր գինը և ընդհանուր արժեքը,
8. Վճարում: Գնորդը Պայմանագրային գնի հարյուր (100) տոկոսը պետք է Մատակարարին վճարի երեսուն (30) օրվա ընթացքում՝ Մատակարարի կողմից Ապրանքները մատակարարարելուց և ծառայությունները մատուցելուց, Ստացողներին վերջնական նշանավայրում հանձնելուց, 7-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացումից և Գնորդի կողմից ամփոփ ակտը ստորագրելուց հետո:
9. Տույժ: Ապրանքի կամ դրա մի մասի մատակարարումն ուշացնելու դեպքում Գնորդն իրավունք ունի գանձել Մատակարարից տուգանք չմատակարարված Ապրանքների գնի 0,1 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար։ Եթե ուշացման ժամկետը անցնում է 30 օրից, ապա Գնորդը կարող է առանց որևէ լրացուցիչ պարտավորությունների ստանձնման միակողմանի լուծել Պայմանագիրը, դրա մասին 7 օր առաջ ծանուցելով Մատակարարին։
10. Երաշխիք: Կիրառելի չէ
11. Փաթեթավորման և Մակնիշավորման հրահանգներ: Մատակարարը պետք է ապահովի Ապրանքների վերջնական նշանավայր տեղափոխելու ընթացքում վնասումից և տեղաշարժից պաշտպանելու համար պահանջվող ստանդարտ փաթեթավորում, ինչպես նշված է Պայմանագրում:
12. Թերություններ: Մատակարարը պետք է վերացնի բոլոր թերությունները և անհամապատասխանությունները` այդ մասին Գնորդի կողմից ծանուցում ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, սեփական միջոցների հաշվին:
13. Անհաղթահարելի ուժ: Մատակարարը չի ենթարկվի տույժի կամ այլ պատասխանատվության` իր պայմանագրային պարտավորությունների խախտման, չկատարման կամ անպատշաճ կատարման համար, եթե դա տեղի է ունեցել Անհաղթահարելի Ուժի ազդեցության հետևանքով:
Սույն դրույթի նպատակներով «Անհաղթահարելի ուժ» նշանակում է Մատակարարի վերահսկողությունից դուրս գտնվող երևույթներ, որոնք կապված չեն Մատակարարի սխալների և թերացումների հետ և որոնք հնարավոր չէ կանխատեսել։ Նման երևույթների շարքում են դասվում` պատերազմներն ու հեղափոխությունները, հրդեհները, ջրհեղեղները, համաճարակները, կարանտինային սահմանափակումները և փոխադրման արգելքները (էմբարգոները):
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում Մատակարարը պետք է անհապաղ գրավոր տեղեկացնի Գնորդին, Մատակարարը պետք է շարունակի իր պայմանագրային պարտավորությունները այնքանով, որքանով դա հնարավոր է, և պետք է փնտրի իր գործողությունների համար այլընտրանքային եղանակներ ու ճանապարհներ, որոնք արգելափակված չեն Անհաղթահահելի ուժի կողմից:
14. Պահանջվող տեխնիկական հատկորոշիչներ:
(ա) Ընդհանուր նկարագրություն
(բ) Հատուկ մանրամասներ և տեխնիկական ստանդարտներ
(գ) Իրականացման չափանիշներ՝ կիրառելի չէ
Մատակարարը հավաստում է, որ Ապրանքները համապատասխանում են Պայմանագրի հավելվածով սահմանված Ապրանքների հատկորոշիչներին։
15. Պայմանագրի չկատարում: Եթե Մատակարարը խախտում է, չի կատարում կամ անպատշաճ է կատարում Պայմանագրի պայմանները, Գնորդը կարող է առանց որևէ լրացուցիչ պարտավորությունների ստանձնման միակողմանի լուծել Պայմանագիրը, դրա մասին 21 օր առաջ ծանուցելով Մատակարարին։
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ______________________________________
Լիազորված անձի ստորագրությունը _____________________ [կնիք]
Ստորագրողի անունը և պաշտոնը ________________________________________
Հասցեն ________________________________________
Ամսաթիվը __________________